Ինչո՞ւ են Ալիևն ու Էրդողանը հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա. Անդրանիկ Թևանյան

24 Հուլիսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը։
Ինչո՞ւ են Ալիևն ու Էրդողանը հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Պատճառը շատ պարզ է։ Եկեղեցին հայկական այն եզակի ինստիտուտներից է, որը Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կամ չի հասցրել փլուզել։
Բանակը քանդեց, Արցախը հանձնեց, ԱԱԾ–ն դարձրեց սատանա բռնող ու «կռտեց», ոստիկանությունը վերածեց անձնական օգտագործման զորքի, դատախազությունը հասցրեց Վիշինսկու մակարդակի։ Մի խոսքով, ամեն ինչ փլուզեց կամ ձևախեղեց, բայց Եկեղեցին կա։ Դա նշանակում է, որ կա այն հենքը, որի վրա հայ ժողովուրդը կարող է միավորվել ու թույլ չտալ, որպեսզի Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դառնա։ Ահա այդ պատճառով էլ Թուրքիան ու Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանի միջոցով, հարձակվել են Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Դրա համար էլ մեր հարգարժան հոգևորականները հայտնվել են բանտում։
Այս ամենը հաշվի առնելով՝ չպետք է մտնել Նիկոլի կողմից դաշտ նետվող կեղծ բանավեճի դաշտ՝ քննարկելով այս կամ այն հոգևորականին։ Դա հետո կանենք։ Երբ Հայաստանի գլխին էքզիստենցիալ վտանգ չլինի։ Համ էլ՝ դևերը չեն կարող կրոնական թեմաներով մեզ բանավեճ պարտադրել։
Այսօր Հայաստանի Հանրապետության հարցն է դրված։ Ինչպես որ Արցախում էր դրված, բայց ոմանք վախեր ունեին, ոմանք կատարյալ ապուշ էին, ոմանք ինձ ասում էին, որ եթե Նիկոլի դեմ խոսենք, ապա փողը կկտրի, ոմանք ավարտված սրիկա էին, ոմանք՝ միամիտ, իսկ հավաքական արցախցին՝ խաբված ու դավաճանված։ Արդյունքը եղավ Արցախի կորուստը։
Արցախի բնագիծը մեր թշնամիները հաղթահարեցին իրենց 5–րդ շարասյան միջոցով։ Հիմա նույնն ուզում են անել Եկեղեցու մասով, որպեսզի Հայաստանի բնագիծը հաղթահարեն։
Այնպես որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, լինի նա հայ, թե այլ ազգի, լինի նա հավատացյալ, թե աթեիստ, լինի նա լիբերալ, թե պահպանողական, լինի նա աղանդավոր, թե առաքելական, պետք է պաշտպանի Հայ Առաքելական Եկեղեցուն, որովհետև սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության հարցը։
Արցախում էլ աղանդավորներ ու առաքելականներ կային, հավատացյալներ ու աթեիստներ կային, իշխանամետներ ու ընդդիմադիրներ կային, հարուստներ ու աղքատներ կային։ Հիմա նրանք բոլորը դարձել են փախստականներ, զրկվել են սեփական լավ կամ վատ տներից, դարձել են հայրենազուրկ։
ՀՀ–ի հետ էլ կարող է նույնը տեղի ունենալ։ Հետո ի՞նչ, որ ՄԱԿ–ով ճանաչված պետություն ենք։ Ուկրաինան էլ էր ճանաչված, Սիրիան էլ։
Այնպես որ՝ մայր ու մանուկ, պահպանողական ու լիբերալ, հարուստ ու աղքատ, Աստծո գոյությունն ընդունող ու չընդունող, Աստվածաշունչ կարդացած ու չկարդացած, գրագետ ու անգրագետ, աղանդավոր ու առաքելական, թոշակառու և ուսանող, բոլորս պետք է գործենք՝ ի պաշտպանություն Էջմիածնի, որը նշանակում է, որ գործում ենք ի պաշտանություն Հայաստանի։
«Ռազմական» գործողություններն Էջմիածնում են սպասվում։ Թշնամին հոգեբանական ու քարոզչական ահաբեկչությամբ է զբաղված։ Դա նաև մեր թշնամու համար շեղող քայլ է՝ Սյունիքը մեզանից կտրելու համար։ Միջանցքի անունը դրել են «Դոնալդ Թրամփի կամուրջ», որպեսզի միամիտ քաղքենիներին կամ ավարտված քիրվայականներին համոզեն, որ լավ բան է տեղի ունենում։ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը։
Իրականությունն այն է, որ թուրանական նախագիծն է առաջ տարվում՝ Հայաստանի հաշվին, Ռուսաստանի ու Իրանի դեմ։
Եվ այսպես, պետք է մի կողմ դնել ամեն ինչ ու պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին թուրք–ադրբեջանական ասպատակությունից»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...