Ուկրաինայի տարբեր քաղաքներում ցույցեր են ընդդեմ Զելենսկու ստորագրած օրինագծի

23 Հուլիսի, 2025

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազությանը  անկախությունից զրկելու մասին թիվ 12414 օրենքի նախագծի դեմ, հայտնում է meduza.io-ն։

Ուկրաինական լրատվամիջոցդների գնահատականներով՝ Կիևի հրապարակում հավաքվել է մի քանի հարյուրից մինչև հազար ցուցարար։ Բողոքի ցույցի են դուրս եկել նաև Օդեսայի, Լվովի և Դնեպրի բնակիչները։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են վետո դնել օրինագծի վրա։ Նրանք վանկարկեցին «Ձեռքերդ հեռո՛ւ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյից», «Ամո՛թ», «Պաշտպանե՛ք ժողովրդավարական ինստիտուտները» և այլ կարգախոսներ, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի քննադատություն։

Կարճ ժամանակ անց ուկրաինական հրատարակությունները, հղում անելով Գերագույն Ռադայի կայքում տեղադրված օրինագծի քարտին, հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հուլիսի 22-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից հաստատված թիվ 12414 օրինագիծը Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը փաստացի ենթարկում է գլխավոր դատախազի գրասենյակին և զրկում դրանց անկախությունից։

Այն նախատեսում է, որ գլխավոր դատախազը հասանելիություն ունի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի բոլոր գործերին, իրավունք ունի պարտադիր գրավոր հրահանգներ տալ Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազության դետեկտիվներին, կարող է փակել հետաքննությունը պաշտպանության կողմի խնդրանքով, կարող է ինքնուրույն լուծել իրավասության վերաբերյալ վեճերը, ինչպես նաև պահանջել ցանկացած գործի նյութեր և դրանք պատվիրակել այլ անձանց։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...