ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում․ «Հրապարակ»

22 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում շատերն աղոթում են, որ Փաշինյանը մի հրաշքով փոշմանի Եկեղեցին զավթելու մտքից, եւ իրենք ստիպված չլինեն դուրս գալ փողոց, գրավել Մայր Աթոռը։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»… «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ եւ պատրաստվեք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:

Պարզ է, որ ինքն անձամբ է ղեկավարելու դեպի Վեհարան արշավը, եւ սա ոչ այնքան արշավ է կաթողիկոսի դեմ, որքան իր թիմի համար թեստ, որ հասկանա, թե որքան է իր վարկանիշը, եւ ինչքանով են պատրաստ ցանկացած խելահեղության` իր կոչով:

Նաեւ տեսնի, թե կարողանալո՞ւ է վերարտադրվել 2026-ին, ժողովուրդը կգնա՞ իր հետեւից, թե՞ միայն կերակրատաշտով իրեն կապվածներն են հետեւելու:

Ի դեպ, ՔՊ-ի ողջամիտ թեւը չի հավատում, որ շեֆը կգնա նման արկածախնդրության: Նրանցից մեկը մեզ ասաց, թե Նիկոլն էլ գիտի, որ Եկեղեցու աջակիցները բազմապատիկ շատ են իր ունեցած ռեսուրսից, չնայած բյուջեն իր ձեռքում է, եւ այդքան լծակներ ունի:

Ասաց, որ նա գիտի, թե իր քայլն ինչքան ծանր կարող է նստել իր վրա, իսկ նման գրառում արել է, որ ժողովրդին շեղի ՀՀ անվտանգության հետ կապված ոչ ցանկալի զարգացումներից, միջանցքի մասին Ալիեւի հայտարարություններից, որոնցից հասկանալի է, որ ոչ թե Զանգեզուրի ճանապարհ, այլ միջանցք է լինելու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-21-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն...

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Դեպքի...

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...