Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը. Վահան Հովհաննիսյան

21 Հուլիսի, 2025

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը  «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում հերթական անգամ այցելել է զոհվածի հայր Արա Ռոստոմյանին։

«Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը։

Արդեն մի քանի տարի է, որ այդպիսի փորձառություն ունեմ. տևական ժամանակ նաև Գարիկ Գալեյանին եմ բանտում այցելել։

Կարծում էի, որ արդեն կոփված կլինեմ, սովորական կլինի, հեշտ կտանեմ, բայց չէ, չի ստացվում:

Հիմա դուրս եմ եկել բանտից, փորձում եմ վերլուծել, բայց ուղեղս հրաժարվում է ընկալել իրականությունը։ Մի մարդ, որ իմ ու ձեզ պես մարդ է՝ շնչում է, ուտում է, մտածում է, ինչպե՞ս կարող է ուրանալ զոհվածների ծնողների ավանդը։ Ախր այս մարդիկ իրենց ամեն ինչն են տվել պետությանը։

Այսօր այդ «մարդը» իր նման «մարդկանց» հետ ծննդյան արարողության է մասնակցում, ուտում, խմում, կենացներ ասում, պարում, իսկ զոհվածի երկու ծնող անազատության մեջ են։

Անազատության մեջ են իր հրահանգով, անազատության մեջ են արարքների համար, որոնք հանցանք չեն։

Լավ, դու ո՞նց ես կարողանում տանել էս իրականությունը, ո՞նց ես կարողանում ապրել, եթե մարդ ես.-դառնացած գրում է նա:

Նմանատիպ նյութեր

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։ ԹԵՄԱ․- 2027 թ. հունվարի 1֊ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև...

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և...

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...