Հորդորում ենք դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը․ Մայր Աթոռ

21 Հուլիսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։

Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։ Միաժամանակ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրորեն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և  հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար։

Նմանատիպ նյութեր

Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ տնտեսագետ

Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչո՞ւ է արհեստական արժեվորվում ՀՀ դրամը։ Մեր կողմից բարձրացված հարցը շատ հետաքրքիր և խորը տնտեսագիտական վերլուծություն է պահանջում, քանի որ այն առնչվում է միաժամանակ երկու կարևոր գործոնների՝ արժութային...

Ուկրաինային ցուցաբերվող մեր անսասան աջակցությունը չի դադարի․ Քիր Սթարմերը ևս Կիևում է

Ուկրաինային ցուցաբերվող մեր անսասան աջակցությունը չի դադարի․ Քիր Սթարմերը ևս Կիևում է

Քիր Սթարմերը վարչապետի պաշտոնում վերջին այցով ժամանել է Ուկրաինա՝ վերահաստատելու Բրիտանիայի «անսասան աջակցությունը» Կիևին։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։ Նշվում է, որ նա հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկիի հետ։ Այցից առաջ նա հայտարարել է․...

Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 4829-ի

Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 4829-ի

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 4,829-ի, հայտնել է հանրապետության Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը իր տելեգրամյան ալիքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ռոդրիգեսի հրապարակած կառավարական ամենօրյա տեղեկագրի համաձայն՝ վիրավորվել է...

Առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 կանչ, ինչը 74-ով կամ 13.3 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի...

Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ

Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում...