Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր

21 Հուլիսի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական  լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու,  դրական գնահատելու  և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս  տրամադրելով  համապատասխան կարգերի վարորդական վկայականներ:

Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս,  հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում:

Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով  հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը:

Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի  պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին:  Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր

Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico

Եվրոպան Ուկրաինայի համար հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին. Politico

Եվրոպան փորձում է Ուկրաինայի համար գտնել Patriot-ի լրացուցիչ որսիչ հրթիռներ, քանի որ երկիրը շտապում է ամրապնդել հակահրթիռային պաշտպանությունը Ռուսաստանի սպասվող ձմեռային հարձակման նախաշեմին, գրում է Politico պարբերականը։ Սակայն, ինչպես փոխանցում է պարբերականը,...

Ձեզ քանի՞ քյաբաբ են տվել, որ պարոն Վարդևանյանին ընտրել եք ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ ՔՊ-ականներին

«Ո՞վ է գողացել ԲՀԿ-ի մանդատները։ Մի քանի օր շարունակ այս քննարկումը ծավալվում է Ազգային ժողովում և, ինչպես և խոստացել էի Ձեզ, հազար անգամ հարցը բարձրաձայնեք՝ հազար անգամ գալու եմ և այս բարձր ամբիոնից հայտարարելու եմ՝ Դուք, Ձեր...

Մինչև հիմա ադրբեջանցիները ասում են, թե Օհանյանի գիծը ինչ ամուր է եղել. Գեղամ Մանուկյան

«Զինված ուժերի, բանակի հետ կապված՝ եթե սրտացավ խոսում ենք, էստեղ քաղաքական որևէ հետին միտք չկա, որովհետև մեր զինված ուժերը բոլորինս են. մեր զինված ուժերում ծառայում են և՛ իշխանության ներկայացուցիչների զավակներ, և՛ ընդդիմության...

2026 թվականի վերջում գնաճը Հայաստանում կկազմի 4,4%․ Եվրասիական զարգացման բանկ

2026 թվականի վերջում գնաճը Հայաստանում կկազմի 4,4%․ Եվրասիական զարգացման բանկ

Հայաստանում գնաճը հուլիսին կազմել է 4,5%՝ տարեկան կտրվածքով, նախորդ ամսվա 5,1%-ից հետո։ Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տեսության մեջ։ Հիմնական ազդեցությունը ունեցել է պարենային գնաճի դանդաղումը՝ 8,6%-ից հետո մինչև 7,4%՝ տարեկան կտրվածքով։ Ոչ...

Իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք․ Նարեկ Կարապետյան

  «Դուք պետք է այստեղ չլինեիք, այստեղ պետք է լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այո՛, դուք ասացիք, որ պետք էր չեղարկել․ չեղարկելուց հետո ուղղակի երկրորդ քվեարկությունն էր պետք այնտեղ, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն...