Մեր պարտքն ենք համարել ներկայացնել հանրությանը, թե ինչ է այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցք» կոչվածը․ թուրքագետ

19 Հուլիսի, 2025

«Թեման նվիրված է այսօր Հայաստանի առջև ծառացած թերևս ամենակարևոր արտաքին սպառնալիքին, որը ստացել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը։ Գիրքը նվիրված է այդ հարցի պատմությանը և ի ցույց է դրվում, որ դա ծագել է ոչ թե 2020 թվականից հետո, այլ դա թուրք-ադրբեջանական խորքային ծրագիր է, որն ունի առնվազն 100 տարվա պատմություն և տարբեր շրջաններում դրվել է Հայաստանի առջև որպես պետականության սպառնալիք և տարբեր կերպ այն շրջանցվել է։ Այսօր հերթական անգամ Հայաստանը բախվել է այդ պանթյուրքական ծրագրին, և մեր պարտքն ենք համարել ներկայացնել հանրությանը, հասարակության լայն շերտերին, թե ինչ է իրենից ներկայացնում այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցք» կոչված երևույթը, ինչ շերտեր ունի ու ինչ տեղ է զբաղեցնում թուրք-ադրբեջանական քաղաքական, գաղափարախսական դաշտում։ Կարծում եմ, որ սա նաև գիտնականի պատասխանատվության կոնտեքստում կարող ենք ընկալել, գիտնականի պատասխանտվություն իր հանրության առջև»,- երեկ՝ հուլիսի 18-ին, «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի համահեղինակ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Արտապատվիրակել եզրույթը ի ցույց է դնում, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ չի կարողացել դիմագրավել թուրքական ու ադրբեջանական պահանջներին ու փորձում է այդ պահանջերը ներկայացնել բառախաղի, տերմինների փոփոխության միջոցով»,- ասաց նա։

Ճեպազրույցը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...