Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին

18 Հուլիսի, 2025

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը չի ժամանի Մոսկվա Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին Trend-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքուն որոշել է չմասնակցել ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցությունն ապահովող մարմնի աշխատանքներին՝ Մոսկվայի հետ սրվող հակամարտության պատճառով: «Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և ռուսական կողմի անպատրաստությունը՝ այդ հարցերը լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու», — ասել է աղբյուրը:

Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում սրման երկու փուլ է ի հայտ եկել: 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ղազախստանում վթարի է ենթարկվել ադրբեջանական AZAL ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռը, որը, նախնական տվյալներով, խոցվել է Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից Գրոզնիում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքի վրա հարձակման ժամանակ:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...