Ադրբեջանցի խառը մարտարվեստի (MMA) մարտիկ Ռզաևը, որը ռուս մարզիկին անվանել էր «ռուս խոզ», զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

18 Հուլիսի, 2025

Ադրբեջանի խառը ոճի մարտարվեստի (MMA) մարտիկ Ջավիդ Ռզաևը, որը ռուս մարզիկին անվանել էր «ռուս խոզ», զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում է Lenta.ru–ն։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ԱԴԾ աշխատակիցը կարդում է մարզիկին Ռուսաստանից արտաքսման պատճառը։ Ռզաևը մեղադրվում է «երկրի քաղաքական և սոցիալական կայունության վրա բացասաբար ազդող» գործողություններ կատարելու մեջ։ Մարտիկը մերժել է փաստաթուղթը կարդալու առաջարկը և անմիջապես ստորագրել այն։

Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին Hardcore FC մրցաշարի ժամանակ։ Մարտից հետո Ռզաևը վիճաբանության մեջ է մտել հայտնի Արթուր Կուլինսկու հետ և վիրավորել նրան, ինչպես նաև լքել է ութանկյունը և փորձել կռիվ սկսել։

Դրանից անմիջապես հետո նա ներողություն է խնդրել ռուսից, իրեն անվանել է հիմար և անուղեղ ոչխար և հայտարարել, որ իրեն ռուսաստանցի է համարում։ Ռզաևը նաև կռվի մեջ է հայտնվել Մոսկվայի բարերից մեկում։

Նմանատիպ նյութեր

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ուզբեկստան Բուզաուբայ՝ +48.7°C Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C Ղրղզստան...

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը: Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...