Մեզ ո՛չ «Ակադեմիական քաղաք» է պետք, ո՛չ էլ ենիչերիներ պատրաստող փաշինյանական դպրոցներ. Արմեն Այվազյան

17 Հուլիսի, 2025

««Նիկոլ Փաշինյան. ««Ակադեմիական քաղաք»-ում կլինի ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված աշակերտները, որոնց տաղանդի վրա լրացուցիչ ներդրումներ անելը կդիտվի անհրաժեշտություն»։
Պարզ է, չէ՞, որ այդ «հատուկ» ավագ դպրոցների աշակերտներին, եթե գործը գլուխ բերվի, դաստիարակելու են որպես իսկական փաշինյանական ենիչերիներ։ Մասնավորապես, այդ «առավել օժտված աշակերտներին» դասավանդելու են այլընտրանքային, կեղծ Հայոց պատմություն, որտեղ, օրինակ.
— Վարդան Մամիկոնյանը մի անխելք մարդ է եղել, իսկ Վասակ Սյունին՝ «մեծ դիվանագետ», «հերոս» ու «մարտիրոս», և գուցե առհասարակ Ավարայրի ճակատամարտ չի էլ եղել, իսկ եթե անգամ եղել է, ապա հայերը «պարտություն են կրել» և անիմաստ կորուստներ կրել։
— Հայոց ցեղասպանությունը եղել է ոչ թե ցեղասպանություն, այլ փոխադարձ կոտորածներ՝ մի տճահ կնճիռ հայերի և թուրքերի 1000-ամյա համատեղ բարիդրացիական պատմության մեջ, իսկ եթե ինչ-որ պատճառով էլ հայերը տուժել են, ապա մեղավորը հենց իրենք են, քանի որ ազատ ապրելու ցանկություն են արտահայտել։
— Արցախը երբեք հայոց նահանգ չի եղել, Արցախյան ազատամարտն էլ չի եղել. պարզապես հայերը սկսել են խաղաղ Ադրբեջանի դեմ ինչ-որ «մուտիլովկաներ», որոնք վատ ավարտ են ունեցել հենց իրենց համար։ Եվ, իհարկե, մեղավորը կրկին իրենք են եղել։
— Հայոց ազգային-ազատագրական շարժումներն էլ ազատագրական բնույթ չեն կրել, այլ եղել են առանձին ղեկավարների ու Հայոց եկեղեցու սադրանքներ՝ անձնական շահերը սպասարկելու նպատակով։ Արդյունքում շրջակա կայսրությունները լարվել են հայերի դեմ, և զոհերի ողջ պատասխանատվությունը, բնականաբար, ընկել է հենց հայերի վրա։
— Հայոց եկեղեցին հայ ժողովրդի թշնամին է եղել դարեր ի վեր ու հիմա էլ շարունակում է իր թշնամական գործունեությունը՝ նպատակ ունենալով կործանել հայոց պետությունը և հայերին գժտեցնել իր բարի հարևանների՝ թուրքերի և ադրբեջանցիների հետ.
— Հայաստանը եղել է ոչ թե երկիր, թագավորություն, պետություն ու քաղաքակրթություն, այլ ընդամենը մի աշխարհագրական եզրույթ (տերմին), որտեղ հայերը միշտ փոքրամասնություն են կազմել։
Եվ այլն, և այլն…
Երբ Փաշինյանն ու ՔՊ-ականները խոսում են կրթությունից ու կրթական համակարգից, ապա պետք է հասկանալ՝ նրանք ծրագրում են իրականացնել բացառապես թուրք-ադրբեջանական շահերից բխող չարեփոխումներ՝ ջախջախելով հայոց ինքնությունը և կերտելով «նոր հայերի»՝ իրենց իսկ անհայրենիք պատկերով, թուրքական վերահսկողությամբ ու հավանությամբ։
Մեզ ո՛չ «Ակադեմիական քաղաք» անվամբ կործանարար ծրագիր է պետք, ո՛չ էլ այնտեղ ենիչերիներ պատրաստող փաշինյանական դպրոցներ։ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Հ.գ. «Հայաստանում Ակադեմիական քաղաք կառուցելու
10 քողարկված նպատակների» մասին դեռևս 2024 թ. մարտի 13-ին գրած հոդվածս զետեղում եմ մեկնաբանությունների դաշտում»։

Նմանատիպ նյութեր

Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

  Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ...

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։...

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի...

ՍԴ-ն հարցին հանգուցալուծում չտվեց՝ կասկածի տակ դնելով կազմի լեգիտիմությունը. Արամ Վարդևանյան

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Կարևոր է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը ուղիղ նշեց, որ ընտրական վեճերով նույնիսկ հինգ...

«Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր

«Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր

Հայաստանի իշխանությունները հանրությանը համոզում էին, թե արտաքին քաղաքական նոր ուղեգիծը բացելու է նոր տնտեսական հնարավորություններ, հայկական արտադրանքն էլ հեշտությամբ կգտնի այլընտրանքային շուկաներ։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության...