Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն»․ «Ժողովուրդ»

17 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ զբաղված է նոր Կաթողիկոսի փնտրտուքով: Մեր աղբյուրները նշում են, որ դա է պատճառը, որ Փաշինյանը կոնկրետ քայլերի չի գնում` առաջնորդելու Կաթողիկոսարանի երթը, որտեղից, ինչպես ինքն է հայտարարել, հեռացնելու է Վահափառին:Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արդեն կան հոգեւորականներ, որոնք «կապի մեջ են» Փաշինյանի թիմի հետ, ու վստահեցրել են վարչապետին, որ Կաթողիկոսը ելք չունի ու շուտով հրաժարական կտա, կհեռանա, եւ իշխանությունները հավուր պատշաճի կկազմակերպեն նոր Կաթողիկոսի ընտրությունները:

Մենք տեղեկացանք, որ այս պահին Փաշինյանի «սրտի» թեկնածուն ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանն է, որը այս ժամանակահատվածում որեւէ դիրքորոշում չի արտահայտել. ո՛չ քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը եւ ո՛չ էլ պաշտպանել Վեհափառին: Փաշինյանին ներքին աղբյուրներով հայտնել են, թե Հայաստանից դուրս հոգեւորականները այն դիրքորոշումն ունեն, որ Վեհափառը իսկապես կուսակրոնության ուխտը խախտել է, տարբեր հարցերում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, հոգեւորականներին թույլ է տվել խառնվել քաղաքականությանը. արդյունքում եկեղեցին չի պահպանել ապաքաղաքական կառույցի իր դերը, ինչի պատճառով էլ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:

Մենք տեղեկացանք, որ դեռեւս ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանին իշխանությունները առաջարկ չեն ներկայացրել, բայց իշխանական վերնախավը այն կարծիքին է, որ Տեր Հովնանն այս պահին միակ մարդն է, որ կարող է իշխանություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորել, եկեղեցականներին միավորել, այն ապաքաղաքական կառույց դարձնել:

Առաջիկա զարգացումների մասին իշխանությունները պլան են մշակում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...