Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով․ Իշխան Սաղաթելյան

16 Հուլիսի, 2025

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշվարկներ չեն, դրանք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված նոր համաձայնություններով։

Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։

Այսօր Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին (մինչև հիմա հերքում էին)։

Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը լինելու են սահմանափակ։ Սա Էրդողանի նշած՝ «ավելի ճկուն մոտեցման» բովանդակությունն է։

Սա Մակրոնի և Արևմուտքի կողմից խրախուսված ավելի խիզախ քայլերի պտուղներն է։

Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձյալ ոչնչի դիմաց։

Սակայն, սա զուտ ներհայաստանյան հարց չէ, սա նաև աշխարհաքաղաքական խնդիր է։ Սա նոր փոթորկի սկիզբն է՝ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։

Հատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլև ՀՀ միջազգային գործընկերների՝ տարածաշրջանում կայունության և ինքնիշխանության պաշտպանման ուղենիշներին:

Նիկոլի ռեժիմը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով` ոչ թե կայունություն ու խաղաղություն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնությունների ու անկայանության նոր շղթայի՝ անկախատեսելի հետևանքներով։

Շատ հստակ է, որ այս առաջարկի համատեքստում քննարկվող «ամերիկյան», «եվրոպական» ընկերությունների անուններն ընդամենը խայծ են՝ տպավորություն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխավոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն։

Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերհսկողության բոլոր բացասական հետևանքներն ուղիղ իրենց վրա։ Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սյունիք միայն վատթարացնելու է այս վիճակը։

Ուզում եմ նաև հստակ ասել. անկախ մեր նակատմամբ իրակնացվող բռնաճնշումներից, բանտարկություններից, հեղինակազրկմանն ուղղված արշավներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ։ Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը։

Մենք անելու ենք մեզնից կախված ամենը՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրի խափանման համար»,-գրել է Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...