Փաստորեն սա ԱՄՆ պետդեպի անունից Սյունիքը հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյան

15 Հուլիսի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այս անգամ մի փոքր կոպիտ բառապաշար պետք է գործածեմ։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Ջ. Բարրաքը կատարյալ գաղութարարի պես վայրահաչել է Հայաստանի և հայերի մասին։ Ըստ այդ կատաղած ֆաշիստի՝ Հայաստանն ու Ադրբեջանը «վիճում են ընդամենը 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Այդ վեճը տևում է արդեն մի ամբողջ տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհի համար։ Եվ այդ պահին Ամերիկան ներս է մտնում ու ասում՝ «Լավ, մենք կվերցնենք դա մեր վրա։ Տվե՛ք մեզ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալությամբ, և բոլորդ միասին կարող եք օգտվել դրանից»։ Բայց այս ցեղային մտածողությունը չի անհետանում… Այնտեղ առաջնահերթ են անհատը, ընտանիքը, ցեղը, հետո միայն՝ ազգը»։

Ի՞նչ ասես այս թուրքերին ծախված «դեսպանին». որտեղի՞ց սկսես, որտե՞ղ ավարտես։ Սա, փաստորեն, ԱՄՆ պետդեպարտամենտի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք», ընդ որում՝ 40-45 կիլոմետրանոց հայկական հատվածը կեղծ կերպով փոքրացնել-նվազեցնելով ընդամենը 32 կիլոմետրի։ Սրան ու սրա տերերին թվում է՝ Արցախը մարսել են և հիմա արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքն են պատրաստվում զավթել՝ անունը դնելով, թե «100 տարով վարձակալում» ենք։ Այ տավարի ցավ, գնա՝ ծավալապաշտ Թրամփիդ ասա՝ թող նախ Պանաման նորից գրավի, հետո Գրենլանդիան ու Կանադան ԱՄՆ-ին կցի-միացնի, ինչպես հայտարարել էր։ Իսկ Սյունիքը հանգիստ թողեք. այն մնալու է կոկորդներիդ։ Հայաստանը ձեզ համար նոր Հոնկոնգ, Գուանտանամո կամ Գազա չէ, որ զավթեք ու նստեք՝ հետո էլ հայերին ձեր դրած բարձր կրակակետերից ուղիղ նշանառությամբ գնդակահարեք, ինչպես հիմա ամենօրյա ռեժիմով գնդակահարում եք պաղեստինցի երեխաներին ու կանանց։

Եթե այս մասին է Նիկոլը «բանակցում» Ալիևի, Էրդողանի, Մակրոնի և մյուսների հետ, ապա նա Հայաստանի հարավային հատվածն ակնհայտորեն պատրաստվում է օտարել, ինչը ծանրագույն պետական դավաճանություն է։ Ո՛չ մենք՝ հայերս ենք դա ներելու, ո՛չ էլ մեր այսօրվա իրական ու բնական միակ դաշնակից Իրանը, որի հյուսիսային սահմանին գալու են նստեն նրա ոխերիմ թշնամիները՝ ամերիկացի զինվորականներն ու նրանց սոսնձված իսրայելցիները։ Ռուսաստանի մասին չեմ ասում, որովհետև, կարծես թե, այնտեղ դեռ չեն վերջնականապես կողմնորոշվել։ Կամ գուցե Սյունիքն էլ են արդեն վաճառել Թրամփին՝ Ուկրաինայում մի քանի գյուղ ու քաղաքի դիմաց։

Կարճ ասած՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում է շատ արագ կլանել Սյունիքը, այնուհետև դարձնել այն նոր Գազա՝ հայաթափել ու օտարել։

Իսկ ինչ վերաբերում է հայերի «ցեղ» լինելուն և «ցեղային մտածողություն» ունենալուն, ապա այս վայ-դեսպանի գլխի ու դդումի մտային պաշարն իրարից չեն տարբերվում՝ երկուսն էլ դատարկ են։

Ինչևէ, բոլորիս համար պետք է պարզ լինի, որ Մեղրիի (կամ Սյունիքի մյուս ճանապարհների) 100 տարվա վարձակալությունը Հայաստանի համար նույնն է, ինչ ադրբեջանա-թուրքական օկուպացիան. երկու դեպքում էլ մեր երկիրը հայաթափվելու է։

Հետևաբար, այս ֆաշիստական ծրագիրը պետք է մերժել արմատապես. ոչ ոք, բացի հայ սահմանապահից, զինվորից ու մաքսավորից, չպետք է կանգնի Սյունիքի ճանապարհներին։ Սա մեր գոյության վերջին բնագիծն է՝ անշրջելի ու անխախտելի։ Պետք է պահենք՝ թեկուզ արյան գնով։

Հ.գ. Ամերիկացի ֆաշիստ Թոմաս Ջ. Բարրաքի պաշտոնական ասուլիսից քաղված համապատասխան հատվածը՝ հղումով հանդերձ, տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում։ Կարդացեք ու թքեք դրա վրա էլ, այդ ասուլիսի տեքստի վրա էլ՝ առայժմ հեռակա կարգով։

Հ.Հ.Գ. Սրա ասուլիսը վերնագրված է այսպես՝ «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդում և Սիրիայի հետ հարաբերությունների առաջմղում» (Strengthening U.S.-Türkiye Relations and Advancing Relations with Syria), այսինքն՝ սա ու սրա պետերը որոշել են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները ամրապնդել Հայաստանի հաշվին… Առհասարակ, մեծ տերությունների որևէ բառին հավատալն այլևս մահացու մեղք է»։

Նմանատիպ նյութեր

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ոչ. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այո՛, Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու։ Ուզում եք՝ այսօր Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները։ Մեր պատասխանը ոչ է, Нет, No, NEIN,ո՞ր լեզվով ասենք՝ Ալիևի սահմանադրությունը չի’...