Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»

15 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչախումբը մատը մատին չի խփում՝ 2 տարի Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնելու համար։ Ոմանց թվում է, թե քայլեր ձեռնարկվում են` չի ստացվում, սակայն այդպես չէ:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ անում են նրան ազատելու համար։ Օրերս նրա փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում  պատմեց, որ կարող է դերակատարում ունենալ ԱՄՆ նախագահը:

Մեր աղբյուրները հայտնում են, որ հայ ազդեցիկ գործիչները կապվել են Թրամփի աղջկա ամուսնու հետ եւ բանակցել: ԱՄՆ նախագահը, որն այն քիչ մարդկանցից է, որը կարող է այս հարցը լուծել, համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը` որ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, մերժում են ստացել:

Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը: Ի դեպ, Գենսերը հարցազրույցում ասաց, որ եթե գերիների հարցը մինչեւ պայմանագրի կնքումը չլուծվի, հետո անհնարին կլինի, քանի որ «կողմերը հետ են վերցնելու միջազգային հայցերը»։

«Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, որոնք այս հարցով հանդիպել են Փաշինյանի հետ, նրան ասել են, որ նախագահ Թրամփն այլ դիրքորոշում ունի գերիների վերաբերյալ, քան Բայդենը, դա նրա համար առաջնահերթություն է։

Նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնության հասնելու հնարավորություն, եւ նա հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մասը՝  նախքան կամ միաժամանակ… Փաշինյանը պետք է այս հարցով խրախուսի Թրամփին՝ գերիների ազատ արձակվելու համար, դա պետք է անի թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր տարբերակով»,- ասել է նա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...