Մեղք մեզ, որ հասել ենք էն վիճակին, որ պատերազմ ենք հայտարարել Մայր Աթոռի դեմ․ Հարություն Աղա֊Սարգսյան

12 Հուլիսի, 2025


«Եկեղեցին միշտ էլ իր դերն ունեցել ա․ էն ժամանակ մեր եկեղեցիները մասնակից են եղել պատերազմին, հոգևորականները մասնակից են եղել պատերազմին։ Էն ժամանակ ազգային էին, հերոս էին, հոգևորական էին, բայց էսօրվա մեր եկեղեցին, որ վարկաբեկում ենք, ինչ անուն ասես դնում ենք․․․ Քաղաքականության է մասնակցում․․․»,- տեսաուղերձում ասում է ամերիկաբնակ մտավորական Հարություն Աղա֊Սարգսյանը։ Ապա շարունակում է․ «էդ ո՞նց եղավ 15 թվականին, որ եկեղեցին օգնում էր ֆիդայիններին, օգնում էր ազգին, կերակրում էր աղքատներին, էն ժամանակ քաղաքականություն չէր, հայապահպանություն էր․ բայց այսօր, որ հայապահպանության համար եկեղեցին անհանգստանում է, ասում են՝ քաղաքական գործիչներ են հոգևորականները, բայց ոչ՝ հոգևորական։

Տարբերութունը չեմ տեսնում, թե ոնց կարղ է էն ժամանակ հոգևորականին համարեին նվիրյալ, որովհետև վիրավոր է բուժել փամփուշտ ա պահել, իսկ էսօր․․․ Պարսիկն ու Իսրայելը որ կռվում են, եթե իմ Վեհափառը խառնվի, դա քաղաքականություն է, բայց եթե իմ Վեհափառը անհանգիստ է էսօրվա իրավիճակից և ձայն է բարձրացնում, մեր սրբազանները, որ տեսնում են էս ամենը, ձայն են բարձրացնում, դառնում են քաղաքական գորիչներ, ոչ թե հայրնասերներ, մտավորականներ։

Պետք է ազգս խելացի դատի։ Օրհասական ժամանակ է էսօր, վճռորոշ ժամանակ է, թուրքը մեր բողազին ա նստել։ Նիկոլը գնում-գալիս է ու նրանց կամքը կատարում է։ Ո՞ւմ կամքն է, որ Նիկոլը որոշեց վարկաբեկել Վեհափառին։ Ո՞ւմ կամքն էր, Էրդողանի՞, Ալիևի՞, ո՞ւմ կամքն է կատարում։ Ինքը հայտարարում է, թե քրիստոնյա է, Սուրբ Առաքելական եկեղեցու զավակ։ Սուրբ Առաքելական եկեղեցու զավակը նման կերպով անհնար է, որ վարկաբեկի Վեհափառին, մեղք գործել է վեհափառի հագուստը վարկաբեկելը, Վեհափառին վարկաբեկելը։ Մեղք մեզ, որ հասել ենք էն վիճակին, որ պատերազմ ենք հայտարարել մեր Մայր Աթոռի դեմ։ Մեղք մեզ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...