Արցախ Միությունը բողոքի նոտա է ուղարկել բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցած երկրների կառավարություններին

11 Հուլիսի, 2025

Արցախ Միությունը բողոքի նոտա․ է ուղարկել բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցած երկրների կառավարություններին:

Արցախ Միությունը բողոքի նոտա է ուղարկել այն երկրների կառավարություններին, որոնց նախագահները կամ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ անցած շաբաթ բռնազավթված Ստեփանակերտում մասնակցել են Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Նշված երկրներն են՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Պակիստան, Թուրքմենստան, Աֆղանստան, Ղազախստան, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան Տարածաշրջանի Տնտեսական և Սոցիալական Հանձնաժողով (ՄԱԿ ԷՍԿԱՏՕ), Նիգերիա։

Բողոքի նոտայում, մասնավորապես, ասված է.

«Արցախ միությունը, որպես առաջատար համայնքային կազմակերպություն, խստորեն դատապարտում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի անցկացումը հուլիսի 3-4-ին Ստեփանակերտում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մայրաքաղաքում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի բռնազավթման ներքո։ Մենք նաև արտահայտում ենք մեր խորը մտահոգությունն ու դատապարտումը Ձեր կառավարության՝ այս միջոցառմանը բարձր մակարդակով անօրինական մասնակցության կապակցությամբ։

2020-2023 թվականներին Ադրբեջանը իրականացրել է Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության համակարգված արշավ։ Այս քաղաքականության հետևանքները ողբերգական ակնհայտությամբ դրսևորված էին Ձեր այցի ընթացքում՝ բնակչությունից ամբողջությամբ զրկված հայրենիք, գույքի համատարած ոչնչացում և մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգություններ։

Բռնազավթված Արցախում պաշտոնական միջազգային միջոցառումների անցկացումը դիտավորյալ փորձ է Ադրբեջանի կողմից լեգիտիմացնելու ուժի անօրինական կիրառման, զանգվածային տեղահանության և մշակութային բնաջնջման հետևանքները։

Թեև պաշտոնական հաղորդագրություններում գագաթնաժողովի նպատակը նկարագրվում էր որպես տնտեսական համագործակցության և տարածաշրջանային զարգացման խթանում, սակայն հարկ է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու զարգացումը չեն կարող ձեռք բերվել առանց Արցախի ժողովրդի ներառական մասնակցության և հավաքական վերադարձի։

Նրա անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ, կայուն և անհապաղ վերադարձը իր հայրենիք պետք է ապահովվի միջազգային իրավական նորմերին համապատասխան, ներառյալ՝

Բռնազավթման և ուժի կիրառման միջոցով պարտադրված ստատուս քվոյի փաստացի լեգիտիմացմանը նպաստող ցանկացած գործողություն կամ այց ուղղակիորեն խարխլում է արդարության, հաշտեցման և տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը։ Հետևաբար, Ձեր մասնակցությունն այս միջոցառմանը կարող է մեկնաբանվել որպես միջազգային իրավական սկզբունքներից շեղում և, անկախ դիտավորությունից, կարող է ընկալվել որպես Ադրբեջանի ռասայական խտրականության և մշակութային ոչնչացման քաղաքականությանը համահունչ գործողություն։

Մենք նաև շեշտում ենք, որ նման միջոցառման անցկացումը բռնազավթված Ստեփանակերտում՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացման, զեղծարարության և յուրացման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մարդու իրավունքների այլ փաստահավաք առաքելություններին թույլտվություն չտալու պայմաններում՝ առանձնապես սադրիչ և մտահոգիչ է։

Հիշեցնում ենք Ձեզ, որ Արցախում մշակութային և կրոնական վայրերի շարունակվող վանդալիզմը, եկեղեցիների պղծումը և սեփականության իրավունքների խախտումները ոչ միայն միջազգային հումանիտար և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, այլև խախտում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացրած պարտադիր կատարման ենթակա որոշումը, որը կոչ է անում Ադրբեջանին կանխել և պատժել նման գործողությունները։

Վերոշարադրյալի լույսի ներքո մենք խստորեն կոչ ենք անում Ձեր կառավարությանը հրապարակայնորեն պարզաբանել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա բռնի տեղահանված բնակչության վերաբերյալ, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեկնաբանվել որպես Ադրբեջանի բռնազավթման և ցեղասպանության քաղաքականության ճանաչում կամ հաստատում

Ավելին, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ապահովել մշակութային ցեղասպանության շարունակվող գործողություններին հստակ, սկզբունքային և համակարգված արձագանք, ինչպես նաև պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքները»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը գնել նաև այլ երկրներից։ Նույն գինին՝ Ռուսաստանյան Դաշնությանը վաճառելու ցանկացողները շատ...

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. Հրազդանում 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. Հրազդանում 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին

Օգոստոսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 12 շենքի մոտ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Պ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա...

Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած  սողանքի հետևանքով անհետ կորել է ավելի քան 380 զբոսաշրջիկ

Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորել է ավելի քան 380 զբոսաշրջիկ

Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող «Գյիրոնգ» ավտոմոբիլային անցակետի շրջանում սողանք է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես նշվում է, սահմանային անցակետի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը խզված է, բացի այդ, այնտեղ բացակայում են կապն ու...

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս...

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այսքան չարացել միմյանց նկատմամբ և նույնիսկ հրճվում ամեն հերթական, անիմաստ ու կասկածելի ձերբակալությունից, երբ դրանցից շատերը իրականության հետ որևէ աղերս չունեն։...