Փաստաբաններս որոշում կայացրեցինք, որ այստեղ չունենք անելիք․ Սերգեյ Հարությունյան

10 Հուլիսի, 2025

Փաստաբաններս որոշում կայացրեցինք, որ այստեղ չունենք անելիք։ Սա հերթական ապօրինի մասկի շոուն է լինելու, իբրև ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու։ Արդեն երեք ժամ արևի տակ կանգնած ենք, նույնիսկ ՄԻՊ աշխատակազմի գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՔԿ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը, որը մյուս փաստաբանների հետ վաղ առավոտից ՔԿ մոտ էր՝ դաշնակցական երիտասարդների պաշտպանությունը ստանձնելու համար, սակայն քննիչները թույլ չեն տվել փաստաբաններին մուտք գործել ՔԿ։

«Մեր մասնակցությամբ մենք լեգիտիմացնելու ենք»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ գործի համար առիթ հանդիսացած Անդրանիկը ցուցմունքում հանգամանալից ասել է, որ ընդամենը սպորտային նախասիրություն է ունեցել և հայտնաբերված առարկաները միայն սպորտային ատրիբուտներ են, բայց այն հանգամանքը, որ դա առիթ է եղել, որ այսօր դա շոու ներկայացվի՝ Բագրատ Սրբազանի շոուից հետո, ուստի, փաստաբանները չեն ցանկանում լեգիտիմացնել այդ ապօրինությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...