Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

9 Հուլիսի, 2025

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի  Հանրային կապերի գրասենյակից:

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել են «Արդար Ռուսաստան»  կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա»  խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան

Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Հայտնում է Գագիկ Շամշյանը։...

Ռուսաստանում  կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Ռուսաստանում կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար...

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում գրել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական...

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են...

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին։ Ուղերձի ամենակարևոր կետերը. Մոջթաբա Խամենեին նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը: .Սա ևս մեկ անգամ...