Մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել, դրա հիմքերը, անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն․ Արամ Վարդևանյան

9 Հուլիսի, 2025

Հրապարակված ձայնագրությունների սղագրությունների մեջ այնպիսի եզրույթ կա, «Ձայնը չի լսվում», «Ձայնը չի հասկացվում»։ Հիմա պատկերացրեք, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ փոփոխել խոսակցության իմաստը։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր նորքի նստավայրի մոտ, որտեղ քննվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը, ասաց վերջինիս փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա հնարավոր համարեց, որ այդ բացակայող խոսքերը կարող են այդ խոսակցութունները վերածել կենցաղային բնույթի խոսակցությունների։

«Ես նկատել եմ, որ Գլխավոր դատախազը ևս, այն չբացառելով, փորձում է դրան ամեն կերպ փոխանցել այլ կոնտեքստ, որը առնվազն այն նյութերով, որոնք որ կան՝ չի ստացվում, չի հաջողվում»,-ասաց Վարդևանյանը։

Նկատելով, որ մեղադրանքները վերաբերում են ենթադրյալ նախապատրաստությանը, ոչ թե հանցափորձին, ավարտված ենթադրյալ հանցանքին և այդ փուլում գտնվող արարքի վերաբերյալ պետք է հստակ արձանագրվի իրավապահների՝ կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություն, հակառակ դեպքում նույն իրավապահը պարտավոր է հիմնավորել, թե արդյոք եղել է կամովին հրաժարվելու ինստիտուտ, թե ոչ, բայց դրա վերաբերյալ որևէ նշում չկա։

Փաստաբանը հայտնեց, որ միջնորդությունից ոչմի տվյալ առկա չէ, որԱրթուր Սարգսյանը «հարվածային խմբերում» հավաքագրելու էր ցուցարարներ։

«2018 թվականին Ֆրանսիական հրապարակում սկիզբ էին առել մի շարք հանրահավաքներ։ Կհիշեք, այնտեղ տեսանյութեր կան, որտեղ երեկոյան ժամին վարժություններ են կատարում հավաքի մասնակիցները, որ պետք է ձեւավորեք խմբեր, ոստիկանների տեսնելու դեպքում թեւանցուկ լինեք, չխորշեք նաեւ ոստիկանների հետ բախվելուց, բայց շատ կարեւոր է, որ այդ ընթացքում ընդգծեց, որ դա խաղաղ է տեղի ունենում։ Պարզ է չէ՞, որ թեւանցուկ դիրքը որոշակի ֆիզիկական ներգործություն ենթադրում է։ Այդ ամենը տեղի էր ունեցել ուղիղ եթերում։ Այն ժամանակ դրան իրավական գնահատական չէր տրվել։ Միակ իրավական գնահատականը, որ տրվել էր, Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դրվագն էր, որն էլ դիտարկվել էր ոչ թե ահաբեկչության, այլ զանգվածային անկարգությունների տիրույթում։

Թե ինչպես է ստացվում, որ ժողովրդավարության բաստիոնում իրողությունները փոխվում են՝ հետևությունները թողնում եմ հանրությանը՝ առնվազը մի բան կրկին ֆիքսելով՝ այն մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել, դրա հիմքերը, անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն, և կրկին խոսքը գնում է նախապատրաստության մասին, որի միակ հիմքն էլ կենցաղային բնույթի խոսակցություններն են»,- հայտարարեց Վարդևանյանը։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...