Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

9 Հուլիսի, 2025

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել։

«Սամվել Կարապետյանի պաշտպաններին Վերաքննիչ քրեական դատարանից փոխանցվել է դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի բողոքարկման շրջանակում տեղի ունեցած ընթացակարգային էական խախտումների վերաբերյալ անդրադարձ կատարվել էր նախկինում ներկայացված հայտարարություններում և հստակ արձանագրվել էր, որ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորից արդարադատության ակնկալիքը բացակայում է:

Ցանկանում ենք մեջբերել նշյալ դատական ակտից հատված, որը վերաբերում է Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հետ իբրև առնչվելու հիմնավոր կասկածի հերքմանը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարձրացված հարցադրումները շատ ավելի խորն են… ինչին տվյալ դեպքում հիմնավոր կասկածի տեսանկյունից հնարավոր չէ անդրադառնալ…»:

Այսինքն՝ ըստ դատարանի, քանի որ հարցադրումները հիմնավոր կասկածի հերքմանն ուղղված «խորն են», դրա համար ոչ թե արձանագրվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ անփոփոխ է թողնվում դատական ակտը, առանց որևէ բովանդակային իրավական փաստարկ ներկայացնելու: Հենց նման «իրավական» դատողությունների հետևանքով է, որ մասնագիտական հանրույթն արդար դատաքննության ակնկալիք նշված դատավորից չի ունենում, քանի որ սա իրավական աբսուրդի հերթական դրդևորումն է, և սույն գործի քաղաքական հետապնդում հանդիսանալու հերթական տվյալն է: Ի թիվս այլ փաստարկների, որ սույն գործում ընդհանրապես առկա չէ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին վերաբերելի որևէ տվյալ, կամ այն, որ մեղադրանքը հերքող Սահամանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներն են վկայակոչվել, ուշագրավ է, որ Դատարանը, դրանց ընդհանրապես չանդրադառանալով, չի անդրադարձել նաև այն լայնորեն քննարկված հարցին, որ Գլխավոր դատախազի հաղորդումը չէր կարող դիտարկվել հիմնավոր կասկածի շրջանակում, առավել ևս, երբ այդ հաղորդումը չէր էլ կցվել նյութերին:

Դատավոր Արմեն Դանիելյանն, առանց որևէ իրավական վերլուծության կամ փաստարկի ներկայացման, պարզապես դատական ակտում նշելով ըստ «օբյեկտիվ դիտորդի»՝ գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իբր իրավաչափ են: Ինքնին իրավական տեսանկյունից արդարադատության բացակայության հստակ ցուցիչ է կամ ծաղր է իրավունքին, որ ակնհայտ բացարկման ենթակա դատավորը, ով մերժում է բացարկի միջնորդությունը, հղում է կատարում իբր «օբյեկտիվ դիտորդի»: Ուշագրավ է, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամենացածր վարկանիշ ունեցող Դատավորի կայացված դատական ակտի պատճառաբանությունները, թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շարունակի 2025 թվականի հունիսի 18-ից մնալ կալանավորված, բաղկացած են պարզապես երկու էջից, այսինքն նվազագույն կերպով չեն պահպանվել դատական ակտի պատճառաբանվածության պահանջները: Միաժամանակ, քանի որ պարզ էր մասնագիտական հանրույթին, թե ինչ նպատակ էր հետապնդվում Դատախազի վերաքննիչ բողոքով, այն ևս մերժվել է:

Հաջորդիվ կներկայացվեն նախատեսվող դատավարական գործողությունները, այդ թվում՝ հիշատակված դատավորի վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող...