Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին

9 Հուլիսի, 2025

«Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել վերջին օրերի զարգացումների առնչությամբ։

«Երեկ՝ հուլիսի 8-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում իրականացվող քննչական գործողությունների շրջանակում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ շենք է բերվել Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ներկա պահին նա ձերբակալված չէ, չունի հստակ որոշված կարգավիճակ և սպասում է հնարավոր հարցաքննության։

Հաստատում ենք, որ «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի են ունեցել խուզարկություններ ու քննչական գործողություններ։ Ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները օրենքի շրջանակում համագործակցել են քննող մարմինների հետ։

Այնուամենայնիվ, չենք կարող չարտահայտել մեր մտահոգությունը տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ։ Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ։

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։ Մենք հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր։

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել զարգացումներին և հանրությանը օպերատիվ կերպով արժանահավատ տեղեկատվություն կտրամադրենք», — նշված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ուզբեկստան Բուզաուբայ՝ +48.7°C Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C Ղրղզստան...

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը: Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...