Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով․ Ասողիկ Աբեղա

9 Հուլիսի, 2025

«Տեղեկանում ենք, որ անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Ես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանս, իմ խորին վրդովումն ու հոգեկան վիշտն եմ հայտնում այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի դեմ:

Եվ այս պահիս տեղեկանում ենք, որ այդ անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Հուդանե՛ր, անաստվա՛ծ սրբապիղծներ, դուք «քայլելու» եք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կողքով, 1700-ամյա Սրբություն Սրբոցն է նայելու ձեր այդ սողանքին, ձեր ստոր արարքին, ձեր սրբապղծությանը:

Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին:

Եվ ես՝ ինձ տրված քահանայական կարգիս իշխանությամբ և աստվածային հրամանով, որ է՝ «եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինի» (Հովհ. Ի. 23), այս խոսքի ներգործությամբ կապում եմ՝ անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները:

Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները:

Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»,- գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և...

«Նիկոլ Փաշինյան, ո՞վ է ձեզ տվել իրավունքը որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Եկեղեցին». Հարություն Աղա-Սարգսյան

«Նիկոլ Փաշինյան, ո՞վ է ձեզ տվել իրավունքը որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Եկեղեցին». Հարություն Աղա-Սարգսյան

Կա մի բան, որը Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի վերաձևակերպել քաղաքական բառապաշարով, չի կարող ջնջել. Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, Սփյուռքն էլ պարզապես Հայաստանից դուրս ապրող հայերի հանրագումար չէ, այս մասին հայտարարել է Հայոց Եկեղեցու...

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։ Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական...

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք տեսել ենք 25-35% անկում։ Մեր արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը՝ ավելի», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել IRNA-ն։ Իրանի նախագահը...