Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցին որպես ինստիտուտ. Զատուլին

8 Հուլիսի, 2025

Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցին որպես ինստիտուտ, իրադարձությունները հիշեցնում են Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու հետ տեղի ունեցածը: Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նա նաև նշել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է ազատագրվի հակաքրիստոսից:

Զատուլինը վստահ է, որ Ռուսաստանը չպետք է լռի այս դեպքում։ «Ռուսաստանը չպետք է լռի՝ սա ներկայացնելով որպես Հայաստանի ներքին հարց։ Ռուսաստանը չի կարող բացարձակապես անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում՝ ո՛չ հանրային, ո՛չ պետական ​​մակարդակով, և հատկապես կրոնական մակարդակով։ Ես զարմացած եմ, որ սա դեռևս չի դարձել մեր դավանանքների, առաջին հերթին՝ Ռուս ուղղափառ եկեղեցու որևէ հայտարարության թեմա։ Հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Ավելորդ չէր լինի, որ մեր եկեղեցու հոգևորականները ուշադրություն դարձնեին դրան, չնայած իրենց ողջ ցանկությանը՝ մնալ մի կողմում և խնդիրներ չստեղծել Ադրբեջանի մուսուլման հոգևորականության հետ հարաբերություններում», — ասել է Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին կարող է դառնալ հայերի համար հեղինակություն՝ Փաշինյանի «անբարոյական» քաղաքականության ֆոնին։ «Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցուն որպես մի ինստիտուտ, որը կարող է լինել բարոյական հեղինակություն: Հանրային ասպարեզում Փաշինյանի արած ամեն ինչ անբարոյական է: Եվ նա, իհարկե, չի կարող չհասկանալ, որ դա չի կարող հավանության արժանանալ հավատացյալների և հոգևորականության կողմից: Շատերը դեմ են նրան, քանի որ հասկանում են, որ Փաշինյանի ընտրած ուղին հայ ժողովրդին տանում է փակուղի: Նա այսպես գործում է լիովին գիտակցաբար՝ 2026 թվականի ընտրությունների նախօրեին», — ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

ՀԱԵ-ի հետ կապված իրավիճակը Զատուլինին հիշեցրել է Ուկրաինայում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ պետությունը իր խոսքերով հնազանադեցրել է եկեղեցուն: «Ուկրաինայում աշխարհիկ իշխանությունները վերակառուցում են եկեղեցին իրենց համար, ստեղծում են դրան ենթակա իրենց սեփական եկեղեցական կազմակերպությունը՝ տոգորված ռուսաֆոբիայով, և դաժանորեն հետապնդում են տարբեր աստիճանների և մակարդակների հոգևորականներին: Եվ սա, իմ կարծիքով, էապես չի տարբերվում նրանից, ինչ Փաշինյանն անում է Հայաստանում», — եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝  հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում մի շարք հոգևորականների անձնական կյանքին։ Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկն արձագանքել է հրապարակված...

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում քննարկում «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայի շուրջ: Բանախոսներն են՝ Քրիստինե Վարդանյանը, Արամ Օրբելյանը, Ռուբինա Պետրոսյանն ու Բենիամին Մաթևոսյանը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։...

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատարանից։ Նշենք, որ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9–ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու...

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Իրանի նախագահը հայտարարել է Եվրոպայի «պասիվության, բայց ոչ չեզոքության» մասին վերջին հակամարտության ընթացքում: Գրում է ԻՌՆԱ-ն: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի...