Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան

8 Հուլիսի, 2025

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ում ներկաները ողջունեցին ծափերով։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո եկան աշխատասենյակը խուզարկելու։ Աշխատասենյակից 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են առգրավել։ Բոլորը տարել են։ Մենք հասկանում ենք՝ ծրագրավորած պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց սկսել են մասսայական ճնշումների գործընթաց։

Հայաստանում էլ ձերբակալությունից, կալանավորումից ոչ մեկը չի վախենում, ինչքան ուզում են թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։

Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս քո կամքն ու գնաս ոչ թե ալիքի կողմը, այլ ալիքին դեմ, որպեսզի հետագայում գլուխդ բարձր պահես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից էլ ոչ ոք չի վախենում»։

Դիտարկմանը՝ իրեն բերման ենթարկելու մասին խոսակցություններ կան, նա ասաց. «Կա նման ինֆորմացիա, ինչ որ իրավական պրոցեսով, ինձ թվում է, դեռ ման են գալիս այդ պրոցեսը, հնարավոր է ինչ-որ բան գտնեն։ Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ կարող են գտնել»։

Լրագրողի դիտարկմանը՝ ձեր տանից հայտնաբերված գլխարկները, Կարապետյանն ասաց. «Կարծում եմ՝ գլխարկը բավարար է այսօրվա Հայաստանում, որ տանեն ու դատեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...