Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են․ «Ժողովուրդ»

8 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կանգ չեն առնելու, ՀՀ գլխավոր դատախազը ընդդիմադիր եւս երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար կրկին խորհրդարան կգնա:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներն այժմ զբաղված են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին ու Իշխան Սաղաթելյանին եւս «ահաբեկչության գործում» ներգրավելու համար` որպես Բագրատ սրբազանի «ահաբեկչական» պլանների իրագործման գլխավոր «հերոսների»:

Ընդ որում, դատախազը ԱԺ կգնա «Դաշնակցության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությամբ, իսկ Գառնիկ Դանիելյանի վերաբերյալ՝ միայն քրեական վարույթ հարուցելու համար անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Իհարկե, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ ավելի խիստ պատիժ սահմանեց Գառնիկ Դանիելյանի համար` հայտարարելով, թե նա է տվել Բագրատ սրբազանի տան վարձը, ինչը նշանակում է, որ հովանավորել է ահաբեկչությունը: Սակայն ՔՊ-ն քաղաքական որոշում ունի Գառնիկ Դանիելյանին չկալանավորել, իսկ Իշխան Սաղաթելյանին կալանքի տանել:

Երեկ ՔՊ-ականները քննարկում էին այն հարցը, որ հուլիսի 15-ից ԱԺ-ում սկսվելու են արձակուրդները, ու դեռ հստակ չէ, թե ՀՀ գլխավոր դատախազը երբ կգա. կհասցնի արդյոք մինչեւ հուլիսի 15-ը, թե կգա սեպտեմբերից մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում, դեռ պարզ չէ:

Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ընդդիմադիր կանայք եւս իշխանությունների թիրախում են, ու չի բացառվում՝ հրահանգվել է, որ ամեն գնով պատճառներ գտնեն, խնդիրներ բարձրացնեն, որոնցով հնարավոր կլինի նաեւ կանաց ներքաշել քրեական թեմաներում` զրկելով նրանց անձեռնմխելիությունից:

Այդ մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռ հունիսի 6-ին:

Կարճ ասած՝ իշխանությունները ռեպրեսաները շարունակելու են բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն պարզապես քննադատել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին:

Պայքարի փոքրիկ օջախներն անգամ Փաշինյանը վերացնելու է 2026 թվականին ընդառաջ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...