ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել․ նախարարության ևս մեկ աշխատակից է մահացել

7 Հուլիսի, 2025

Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել պարգևատրված զենքով։ Այն ՆԳՆ ղեկավարության կողմից շնորհվել է 2023 թվականին։ Այս մասին հայտնել է VChK-OGPU Telegram ալիքը։

Ինքնասպանության նախօրեին Կուրսկի մարզի նախկին նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը, որը ձերբակալված է ամրաշինության ժամանակ գողության համար, ցուցմունք է տվել Ռոման Ստարովոյտի դեմ։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Ստարովոյտը ինքնասպան է եղել Օդինցովոյի իր տանը։ Այսօր նա ազատվել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ղեկավարի պաշտոնից։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում ևս մեկ մահ է գրանցվել։

SHOT-ի տվյալներով՝ այսօր, Ստարայա Բասմաննայա փողոցի շենքի իր աշխատավայրում մահացել է հողային ֆոնդի վարչության պետի տեղակալ, 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկը։ Նա հանդիպման ժամանակ կտրուկ վեր է կացել և հանկարածմահ եղել։ Բժիշկները այլևս չեն կարողացել նրան փրկել։

Տրանսպորտի նախարարության աշխատակցի՝ 42-ամյա Անդրեյ Կորնեյչուկի մահվան նախնական պատճառը սրտի կանգն է։ Դա կարող էր տեղի ունենալ Ստարովոյտի հրաժարականի մասին լուրերի ֆոնին։ Հողային ֆոնդի վարչության պետի տեղակալը մահացել է խորհրդակցության ժամանակ։

 

Նմանատիպ նյութեր

Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ․ «Հրապարակ»

Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը ձգում է Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնը համալրելու գործընթացը, ինքնառաջադրվողների միջեւ թեժ պայքար է ընթանում։ Երեկ տեղեկացանք, որ այդ պաշտոնի վրա աչք ունի նաեւ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը: Ավելի ճիշտ՝ ՔՊ-ական...

Մի ամբողջ բուհ և ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ»

Մի ամբողջ բուհ և ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդեն ավարտվել է բուհերի առկա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է խայտառակ պատկեր: Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր...

3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ»

3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ռեկորդային թվով կալանքի որոշումներ է կայացրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան...

Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ

Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների խճճված լինելը՝ Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ։ Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի...

Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»

Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է...