Քաղաքապետարանը ձեզ համար նոր խցանումներ է պատրաստել

7 Հուլիսի, 2025

Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 7–ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրեց, թե երթեւեկության ինչ փոփոխություններ են կատարվել Երեւանում։

«Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոցը և հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին երթևեկելու գոտուց ուղիղ և աջ, իսկ երկրորդ երթևեկելու գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։

Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից դեպի աջ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, իսկ չորրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Իտալիայի փողոց։

Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի ձախ շրջադարձը դեպի Արգիշտի փողոց արգելվել է, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ գոտիներից միայն ուղիղ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, Մաշտոց պողոտա խաչմերուկ։

Գրիգոր Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամուրջ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ դեպի Մաշտոցի փողոտա, երկրորդ և երրորդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ չորրորդ և հինգերորդ գոտիներից դեպի ձախ՝ Հաղթանակ կամուրջ։

Բեյրութի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց միայն աջ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ ուղղությամբ, իսկ երրորդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ Երկրորդ երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին»։

Այստեղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ Բեյրութի փողոց մտնելիս պետք է նշաններ լինեն, որ վարորդը նախապես իմանա, որ առաջին գոտին միայն աջ է գնում, որպեսզի վերջին պահին ստիպված չլինի հոծ գիծ հատել ու վերադասավորվել։

Վազգեն Հարությունյանը շարունակեց.

«Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ և ուղիղ, երկրորդ գոտուց՝ ուղիղ, իսկ երրորդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին միայն ձախ ուղղությամբ։ Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։

Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ.

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը արգելված է։

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, և Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամրջ ուղղությամբ հասարակական տրանսպորտի համար փորձնական տարբերակով տեղադրված է լուսացույց BUS գրառմամբ, որը սպասարկում է բացառապես տրանսպորտին։

Իրականացվել են նաև լուսացույցների աշխատանքների ռեժիմների փոփոխություններ։

Նշված փոփոխություններով պայմանավորված առաջիկայում ևս պլանավորվում է իրականացնել լուսացուցային ռեժիմների փոփոխություններ, նշված խաչմերուկներում, որը կնպաստի տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությանը և տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովմանը հիմնական ուղղություններով։

Նշված աշխատանքների ավարտից հետո առաջիկա շաբաթների ընթացքում վարչության կողմից կսկսվեն իրականացվել Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,– ընդգծեց նա։

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Փոքր կենտրոնում մենք ունենալու ենք որոշակի փոփոխություններ, որոնք որոշ դեպքերում խնդիրներ կստեղծեն ավտոմեքենաների համար, բայց հիմնականում մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։ Եվ եթե մենք չսկսենք տալ առավելություն հանրային տրանսպորտին, մենք ուղղակի կոլապսին մոտ իրավիճակ կունենանք ինչ-որ մի ժամանակ հետո»։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...