Եկել-վիրավորում եք իմ ինտելեկտը, իրավական հիմքերը գոնե ուսումնասիրեիք․ Արծվիկ Մինասյան

4 Հուլիսի, 2025

Իրավական տեսանկյունից գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել, կամ ինքը պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել՝ այս գործի մանրամասների վերաբերյալ։ Ինձ վերագրում են բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլև՝ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ միջնորդագրին և դատախազի պդումներին։

«Վերագրվում են ինձ բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն։

Որևէ իրավական նորմ տիկին դատախազը չի կարող վկայակոչել, որ խախտվել է

Այն բոլոր պնդումները, թե իբր եղել են ձևական, իրականությանը չի համապատասխանում: Մրցույթը իրականացվել է ըստ գործող կարգավորումների: Որևէ արգելք որևէ անձի նկատմամբ չի եղել: Բնապահպանության նախարարը և նախարարության աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն՝ ստուգելու, պարզելու անձանց փոխկապակցվածության վերաբերյալ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հայտարարությանը, թե Արծվիկ Մինասյանը գիտեր, որ շենք-շինությունները կառուցվել են Սեյրան Օհանյանի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Սուտ: Ես ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, ավելին, պարոն Օհանյանը կապ ունի՞ կառուցապատման հետ, թե՞ չէ: Ես ընդամենն ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...