Առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը․ թյուրքագետ

2 Հուլիսի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետևյալ պարզ բանաձևով։

Հարավային Կովկասում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանների վերաձևավորումը դեռ չի ավարտվել, չկա այնպիսի ուժերի դասավորվածություն, որը կապահովի երկարաժամկետ ստատուս քվո (ինչպես եղել է 1994 թ.-ին՝ մեր հաղթանակից հետո)։

Հետևաբար, բոլոր կողմերը «խաղում են»՝ իրենց բաժինը պահպանելու, հնարավորության դեպքում՝ մեծացնելու համար։ Այս պահին առավել ակտիվ խաղացողը Թուրքիան է՝ Ադրբեջանի միջոցով։

Հատուկ չեմ մտնում ձերբակալությունների և այլ մանրամասների մեջ։ Մեծ պատկերում դրանք անիմաստ են։ Սակայն այս իրավիճակում կա լավ, վատ և շատ վատ նորություն։

Լավը. Թուրքիայի (ուստի նաև Ադրբեջանի) հնարավորությունները անսահմանափակ չեն՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ (սկսած ներքին քաղաքական-տնտեսական ճգնաժամից մինչև Իրան-ՌԴ-ին դիմակայելու գործիքակազմի սահմանափակումներ)։ Սա մեզ համար խաղալու մեծ դաշտ է բացում։

Վատը. Թուրքիայի հնարավորությունները դեռ բավարար են՝ տարածաշրջանում խաղը թելադրելու, իր դիրքերն ամրապնդելու ու ազդեցության գոտին մեծացնելու համար։ Դրա առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը։ Այս պահին այդ ծրագրի ենթակառուցվածքային հատվածը ամբողջ թափով կառուցվում է։ Զուգահեռ՝ ընթանում է քաղաքական բանակցությունը (փաշինյանի վերջին այցն ու «Թուրանի» մասին հենց դրա մի մասն է)։

Ամենավատը. մեր երկիրը դեռևս կառավարում է կապիտուլյանտը, որը որևէ խնդիր չի տեսնում թուրքական ազդեցության՝ մեզ վրա տարածման մեջ, որը մեզ համար նշանակում է ոչ թե ուղղակի կախում Թուրքիայից, այլ ինքնիշխանության տոտալ անկում, հայկական պաշտպանական համակարգերի ոչնչացում և, ի վերջո, Արցախի ճակատագրի կրկնություն։

Իսկ ամենատխուրն այն է, որ էս իրավիճակում ազգային, կարող կառավարությունը արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ գրանցած կլիներ ու մեր երկիրը դիրքերը ամրապնդած կլիներ շնորհիվ ճիշտ աշխատանքի։ Այդ հնարավորությունները դեռևս կան»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...