Անգրագետ օրենքի նախագիծ է, պայքարելու ենք այս գործընթացի դեմ. ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

30 Հունիսի, 2025

Անգրագետ օրենքի նախագիծ է, անգամ պատրաստ եմ հիմնավորել՝ որ ձևաչափով ցանկանան: Այս մասին ասուլիում ասաց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ խոսելով ՀԷՑ-ի պետականացման մասին ԱԺ օրենքի նախագծի մասին։

Ըստ նրա, նորմալ չէ, երբ այսպիսի գործընթաց են նախաձեռնում և այն ընկերության հետ, որը ուզում են խլել, պետականացնել, որևէ ձևով քննարկում չեն նախաձեռնում։

«Եկեք, քննարկենք, հասկանանք, մենք էլ ունենք թերություններ, խնդիրներ։ Անսխալական կազմակերպություն չկա։

Ինչու իշխանությունները չեն ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքն այն է, որ նախ վախենում են այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այսինքն պետականացնելու մասին մտածելն անգամ… խելագարության կանխավարկածի խնդիր կա»,– ասաց Ղազինյանը։

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել օրենքի շրջանակներում, Ղազինյանն ասաց. «Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, մարտ առանց կանոնների ձևաչափով, մենք պատրաստվում ենք, հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, բոլոր իրավական  ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։

Ունենք ուժեղ իրավաբանական թիմ։ Մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելը մարդուն մի քանի անգամ ուժեղացնում է։

Մեր միջազգային  գործընկերներից շատ վատ արձագանքներ ենք ստանում։ Շատ զարմացած են»,- ասաց Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...