Փաշինյանը վաղուց երազում է Մայր Աթոռում «կոտորած» կազմակերպել. Միքայել Աջապահյանի փաստաբան

29 Հունիսի, 2025

Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Փաստաբաններ Արա Զոհրաբյանի և Արման Թաթոյանի մասին զրպարտություն տարածողներին և ոչ միայն, հատուկ զգուշացում:

Որոշ սոց. հարթակներում շրջանառվում է մի զրպարտություն, ըստ որի՝ փաստաբաններ Արա Զոհրաբյանը և Արման Թաթոյանը համոզել են Միքայել Սրբազանին հանձնվել իրավապահներին և կալանավորվել: Ես ականատես եմ եղել ողջ պրոցեսին, թե ինչու և ինչպես է Սրբազանը որոշել Վեհարանի շենքից դուրս գալ և գնալ քննչական կոմիտե:

Նախ՝ Միքայել Սրբազանն իմաստուն և քաջ մարդ է, և ի տարբերություն էժանագին թեմաներով դիվիդենտներ շահելու փորձ անող քաղաքական ուժերի և անձանց, հստակ գիտակցելով, որ իր չգնալը կարող է հարյուրավոր մարդկանց համար ճակատագրական լինել և Աստված մի արասցե, ողբերգական վերջանալ, որոշեց, հակառակ իր աջակիցների կամքի, գնալ քննչական կոմիտե:

Երբ Սրբազանը դուրս էր եկել Վեհարանից, քննչական կոմիտեն արդեն հաղորդագրություն էր տարածել, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ճիշտ է, առավոտյան ժամերին Նիկոլ Փաշինյանի ոստիկանությանը չհաջողվեց Սրբազանին Մայր Աթոռից ձերբակալելու, սակայն վերը նշված քրեական վարույթից հետո, լեգիտիմ հիմք էր ստեղծվելու Սրբազանին ձերբակալելու գործընթացը խոչընդոտող բոլոր անձանց, այդ թվում՝ հոգևորականներին, «հանցանքի» կատարման պահին ծեծուջարդով բերման ենթարկելու՝ դրան հաջորդող իրավական հետևանքներով, և ըստ էության, ականատես էինք լինելու տիեզերական մասշտաբի այնպիսի խայտառակության, որի համեմատ, Մայր Աթոռում հունիսի 27-ի սարսափելի տեսարանը մեղմ վիճակ էր թվալու:

Նիկոլ Փաշինյանը վաղուց երազում է Մայր Աթոռում «կոտորած» կազմակերպել և այդ նպատակը նա չի էլ թաքցնում, հակառակ դեպքում հնարավոր չէ բացատրել նրա՝ սահմռկելի խոսույթն ու վարքը հանրային հարթակում:

Սրբազանը փաստացի խափանեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրեշավոր պլանը՝ Մայր Աթոռի վրա արշավելու և հոգևորականների նկատմամբ բռնություն գործադրելու կամ գուցե որոշ ժամանակով հետաձգեց այն: Հետևաբար, ձեր՝ շրիշակից ցածր «դավադրության տեսությունները» պահեք ձեզ:

Երկրորդ՝ այն անձինք (այդ թվում՝ իմ կողմից ընդունված և հարգված), որոնք էժանագին բամբասանքի մասնակիցը չեն, բայց կարծում են, որ Սրբազանը չպետք է դուրս գար Մայր Աթոռից, պարզապես սխալվում են:

Ընկերնե՛ր, դուք ձեզ հարց տվե՞լ եք, թե Մայր Աթոռի կենդանի պատնեշը քանի՞ օր, ամիս կամ տարի պիտի պահպաներ Սրբազանին և դիմադրեր ոստիկանական ահռելի ուժերին: Իհարկե, դուք ձեզ այդ հարցը չեք տվել և տրվել եք ձեր հույզերին: Իսկ փաստն այն է, որ Մայր Աթոռի կենդանի պատնեշը մի քանի օրից կկազմաքանդվեր կամ «հատ առ հատ» կձերբակալվեր, իսկ Սրբազանը կդառնար քննությունից թաքնվող և քրեական վարույթին խոչընդոտող, ինչը թույլ կտար իրավապահ համակարգին ավելի բիրտ վերաբերվել գերաշնորհ տիրոջ հանդեպ և նրան ի ցույց աշխարհի՝ ձեռնաշղթաներով կտանեին:

Ինչ խոսք, Նիկոլը լավ էր մտածել, բայց Սրբազանը նրանից խելացի և խոհեմ գտնվեց և թույլ չտվեց, որ այդ օրը իրենից բացի այլ անձինք տուժեն:

Ու նաև, այստեղ՝ ֆեյբուքում , «Սրբազանը չպետք է իր ոտքով հանձնվեր» բարձրագոչ գրառումներ անողներից ոմանց տեսա, թե ժամը քանիսին էիք ճեմելով Մայր Աթոռ եկել: Ասեմ, որ, եթե ձեր հույսով լիներ Սրբազանը, ապա նրան մինչև ձեր գալը 4 անգամ տարած կլինեին արդեն, այնպես որ, պետք չէ ֆետիշ անել կամ մութ սենյակներում կատուներ փնտրել, երբ դու ինքդ դրա հետևանքի պատասխանատուն չես :

Նաև հատուկ զգուշացում այս թեմայով դավադրություններ փնտրող մեր փաստաբան գործընկերներին. բարձր գնահատելով ձեր սրտացավությունը և աջակցությունը Սրբազանին, այնուամենայնիվ, հորդորում եմ պահպանել փաստաբանի վարքագծի կանոնները և չմտնել այլ փաստաբանների և նրանց վստահորդի հարաբերություններին մեջ և չորոշել ուրիշի վստահորդի պաշտպանական մարտավարությունը»,- հայտարարել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Վարչապետի աշխատակազմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է ևս 94,6 միլիոն դրամ (մոտ 260 հազար դոլար - խմբ․), որն ուղղվելու է արտասահմանյան աշխատանքային այցերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։...

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր...

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։...

270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին». կառավարության որոշումը

270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին». կառավարության որոշումը

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։ Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց էկոնոմիկայի նախարարության նախագիծը։ Նախագծով առաջարկվում է փոփոխել կառավարության 2026...

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։ ԱԳՆ–ից  հայտնում են, որ Արարատ...