Հայ հոգեւորականը չի՛ վախենում ոչ մեկից եւ ոչնչից, ՈՉ ՄԵԿԻՑ ԵՎ ՈՉՆՉԻՑ. Տեր Ասողիկ

28 Հունիսի, 2025

Ասողիկ աբեղա Կարապետյանը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած դեպքերին ու դրան հաջորդած զարգացումներին, գրում է.

«Հոգով վիրավոր ենք, քանի որ անասելի ցավն է խոցել. մի՞թե հայ հոգեւորականներն այդպես կհարձակվեին ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի կամ Կառավարության շենքերի վրա: Որո՛շ է, երբե՛ք, նույնիսկ մտքով անգամ չի կարելի պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Մենք այն հոգեւորականներն ենք, որ Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, խորը գիշերին, երբ մեզ հասան լուրերն ընդվզումների՝ փութով հասանք քաղաքամայր Երեւան՝ Ազգային ժողով, որպեսզի հանդարտեցնենք գազազած բազմությանը, բռնենք այն չարգործ ձեռքերը, որոնք հայը բարձրացնում էր հայի վրա եւ մոլեգնած ջարդում էր գույքը պետության. անասելի էր մեր բարկությունն ու ցավը…

Իսկ Հայրենի իշխանություններն իրենց թույլ են տալիս անպատկառ հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Հայրապետի վեհավայրի վրա՝ բռնաճնշելով ողջ հոգեւոր դասին…

Սակայն, երեկ, իշխանական այդ բիրտ ուժը բախվեց ողջ հոգեւոր դասի վեմին՝ կուսակրոն եւ ամուսնացյալ եկեղեցականների ՄԻԱԲԱՆ ՈՒԺԻՆ: Պատմական ուժ, որը չի՛ վաճառվում, չի՛ կաշառվում, չի՛ հաճոյանում, իր շահը չի՛ փնտրում, չի՛ վախենում, չի՛ ընկրկում: Ողջ հոգեւոր դասի միաբան ուժ, որին շարժողն ու առաջնորդողն աստվածային արդարությունն է, իմաստությունը եւ ճշմարտությունը՝ Սուրբ Հոգին Աստված:

Եվ ընկրկեց իշխանական մեծաքանակ ուժը (ավելի քան 1000 ուժային), գլխահակ ու լուռ հեռացավ իր իսկ Սրբություն Սրբոց Մայր Աթոռից:

Աստծո Իջման Սուրբ վայրում մարդը եւ որեւէ մարդկային իշխանություն ի զորո՛ւ չէ թելադրելու իր կամքն ու պայմանը. այստեղ՝ Հայոց Վեհի Աթոռում, առհավետ աստվածային իշխանությունն ու կամքն է գործում: Եվ հստակ ասվեց Հայրենի երկրի իշխանություններին, որ դուք չե՛ք կարող կամք թելադրել, ավելին՝ բռնաճնշմամբ այն պարտադրել Հայոց Եկեղեցուն եւ նրա աստվածարյալ ինքնիշխան Նվիրապետությանը, որպեսզի, այս պարագային, Մայր Աթոռից, կարծես մի ավազակի, տանեք միաբանության բարձրաստիճան մի անդամի. պատկառանքով եւ պարկեշտությամբ ծանուցեք եւ հրավիրեք՝ նա կներկայանա, ինչպես իր ոտքով ներկայացավ հայ հոգեւորականը՝ որպես օրինապահ եւ օրինահարգ անձ: Ավելին, քանզի հայ հոգեւորականը չի՛ վախենում ոչ մեկից եւ ոչնչից, ՈՉ ՄԵԿԻՑ ԵՎ ՈՉՆՉԻՑ:

Եվ այն կեցվածքն ու միաբան ուժը՝ արդար ու ճշմարիտ, որ դրսեւորեց Հայոց Եկեղեցին՝ ողջ իր Նվիրապետությամբ, աստվածաշնորհ ու պանծալի դաս էր համայն քրիստոնեկան աշխարհին, քրիստոնյա ամբողջ հոգեւորականությանը, թե ինչպես է պետք պաշտպանել նվիրապետական ինքնիշխանությունը եւ պահպանել Սբ Եկեղեցու ճշմարտությունը: Եվ այս կեցվածքն ու միաբան ուժը նաեւ վասն Հայաստան երկրի սահմանադրականության եւ օրինապահության էր, որն ի շինություն մեր հարազատ պետության ու պետականության է:

Արդ, աստվածաշնորհ ու պանծալի դաս ողջ քրիստոնյա աշխարհին՝ առաջին Քրիստոնյա պետությունից:

Եվ թող այլեւս փակվեն բոլոր բերաններն ու անշարժանան ձեռքերը, որոնք ընդդեմ են Սբ Եկեղեցու եւ հոգեւորականի, եւ թող իշխանությունները սրբագրեն իրենց կոպիտ սխալներն ու քաղաքացիական ազատության վերադարձնեն մեր հոգեւոր հայրերին եւ մեր անմեղ զավակներին:

Հիշեցեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկարար ու խաղաղարար պատվիրանը եւ անսացե՛ք Տիրոջ սուրբ կամքին. «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ» (Հովհ. ԺԵ. 12-14)»։

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...