Lուրեր ենք ստանում, որ ի հայտ են եկել անաստված ու անհոգի ավազակներ, որոնք հանդգնելու են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա. Հայր Ասողիկ

27 Հունիսի, 2025

Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալիս են Տիրոջ առջև ծնրադրելու և աղոթք անելու՝ գոհացում տալու հոգևոր պահանջմունքներին և խորհելու ու ամրացնելու ազգային հոգևոր ինքնությունը, հավատքը, հույսը և առատացնելու սերն առ Աստված, ազգակիցն ու Հայրենիքը:

Ահա՛, այսպես է վարվել դարեր շարունակ հայ մարդը՝ մաքառելով և հարատևելով, երբեք չմոլորվելով իր պատմական առաքելությունից: Եվ միայն որոշ ավազակներ են, որ անցյալում բորենիների պես ներխուժել են ՍՐԲԱՎԱՅՐ՝ Մայր Տաճարի խաչը խորտակելու, սրբությունները պղծելու, Տիրոջ Օծյալի վրա սուր բարձրացնելու… Եվ այդ բոլոր հարձակումներն իրականացնողներն ստացել են իրենց արժանի պատիժը՝ աստվածային ահեղ վրեժը հենց ա՛յս աշխարհում:

Եվ, հիմա, լուրեր են հասնում մեզ, որ այս ժամին վայելում ենք Մայր Աթոռի՝ մեր սրբազնասուրբ վանքի աղոթաբույր խաղաղությունն ու զորությունը՝ որպես վանաբնակ միաբաններ ողջ անձով խորհելով ու ապրելով հայ ազգի ու Հայրենիքի կյանքով ու ճակատագրով, լուրեր ենք ստանում, որ ի հայտ են եկել անաստված ու անհոգի ավազակներ, որոնք հանդգնելու են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա: Իրա՞վ: Մի՞թե այդքան համարձակություն ունեք, այդքան լրբություն ունեք:

Ձեր ստոր քաղաքական խաղերը չփորձեք «խաղալ» ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ, արդեն բավական է, որ դուք բոլորդ՝ համագումար քաղաքական ուժերդ Հայաստան երկիրը դարձրիք արյան ու սուգի հովիտ՝ մտածված ստանձնելով այս խեղկատակության դերերը:

Մի՛ հանդգնեք պայքար բորբոքել Սբ Եկեղեցու և պետության միջև՝ կողքից ձեռքեր շփելով ու հրճվելով: Սբ Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը երբեք չե՛ն խոնարհվում անցողիկի առջև և միշտ առաջնորդվում են համազգային ու պետական շահերով՝ վեր կանգնելով անհատականից ու խմբայինից:

Այն ինչ այսօր, այս պահին կատարվում է մեր Երկրում՝ ձեր մեղքն է, հայ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, նախկին ու ներկայիս պետական դեմքեր: Ավելին ասելու ժամանակը չէ հիմա. դեռ պատասխան եք տալու ձեր Աստծո առջև:

Ուշքի՛ եկեք, վանեցե՛ք ձեր մտքի, սրտի և հոգու խավարը, սիրեցե՛ք ձեր ժողովրդին և Հայրենիքը և միաբանությամբ ու արժանապատվությամբ լծվեցեք Հայրենիքի շինության սուրբ գործին:

Հիշեցե՛ք, որ անցյալում մեր ողբերգությունների պատճառը թագավորի ու իշխանի վախկոտությունը, միմյանց հանդեպ ատելությունն ու անմիաբանությունն էր. մի՛ կրկնեք այդ նվաստացուցիչ պատմական սխալները»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...