Ժամանակն է, որ այս գռեհիկ և ազգակործան կազմակերպված գրոհը արժանանա համահայկական աներկբա խիստ դատապարտման․ Հակոբ Տեր Խաչատուրյան

24 Հունիսի, 2025

ՀՀ իշխանության կողմից ծրագրված և իրագործվող Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը, ազգային բարերարների նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականությունը, ՀՅԴ-ի ու ընդիմադիրների հանդեպ հալածանքը, Սփյուռքի դերի նսեմացման արշավը անցել են բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցին հայրենիքի և աշխարհասփյուռ ազգի հիմնասյուներից է և կրոնական հանգամաքից զատ՝ հայկական էության անաղարտ պահպանման էական խարիսխներից է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավորումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակործան դիտավորություն: Եկեղեցու դեմ արշավը նշանակում է հարվածել հայ ժողովրդի միասնությանը և խարխլել պետականության հիմքերը։ Խիստ մտահոգիչ է, որ այս արշավը իրականացվում է Ադրբեջանի պետական և կրոնական ղեկավարների կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորման զուգահեռ՝ նույնատիպ բառապաշարով և ուղերձներով, այն դեպքում, երբ մեր եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ ակտիվ աշխատանք են իրականացնում հայ գերիների ազատ արձակման, Արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանության և վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։

Եկեղեցու դեմ արշավը ընդլայնելով՝ թիրախ են դարձել նաև նրա կողքին ամուր կանգնած ականավոր հայեր և ազգային բարերարներ, որոնք հստակորեն տեսնում են ՀՀ վարչախմբի հալածանքների քաղաքականության վտանգները։ Ցայտուն օրինակն է վերջերս ձերբակալված Սամվել Կարապետյանի կամայական և անօրինական կալանավորումը, որն ակնհայտորեն քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է։ Պարոն Կարապետյանը Հայ եկեղեցու և Հայ դատի նվիրյալ պաշտպաններից է, ով խոսքից այն կողմ՝ իր գործով և ներդրումներով աջակցել է հայ ժողովրդին ու Հայ դատի պայքարին։ Ակնհայտ է, որ սա վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է՝ հասարակությանը և ազդեցիկ անհատներին լռեցնելու համար, որպեսզի վերջիններս չարտահայտեն իրենց դիրքորոշումը ազգային հարցերում։

Բազմիցս անդրադարձել ենք քաղաքական այլախոհության նկատմամբ հալածանքներին, ժողովրդավարության նահանջին և խոսքի ազատության խախտումներին Հայաստանում։ Ազգային ուժերի, ընդհանրապես՝ ընդդիմադիրների, և հատկապես ՀՅԴ գործիչների թիրախավորումը, խուզարկությունների և ձերբակալությունների նոր ալիքը ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության մեջ վախի մթնոլորտ տարածելու հերթական փորձ է, ինչը հատուկ է բռնապետական վարչակարգերին։

Այս ամենին զուգահեռ թիրախավորվում է նաև Սփյուռքը, հատկապես՝ դրա կազմակերպված կառույցները։ Ազգային տեսլականից զուրկ ՀՀ իշխանությունները ջանում են լռեցնել Սփյուռքից հնչող լուրջ մտահոգությունները ՝ արհամարհանքով ու ապատեղեկատվությամբ։ Սակայն Հայաստանի ճակատագիրը միայն ՀՀ քաղաքացիների գործը չէ, այն ամբողջ հայության մտահոգությունն է։

Այսօր մեղսակից լռությունը կարող է հանգեցնել մեր ազգային արժեքների կորստին և բռնատիրական պետական քաղաքականության ամրապնդմանը։ Ոչ մի հայրենասեր սփյուռքահայ իրավունք չունի մերժելու իր պատասխանատվությունը՝ լուռ հետևելով, թե ինչպես են պետական լծակներն ուղղվում մեր հոգևոր, բարեգործական և ընդդիմադիր կառույցների դեմ։

Իշխանության այս ներհայրենական և ներազգային քանդող քաղաքականությունը հարված է նաև Հայաստանի պետականությանը։ Անընդունելի է, որ այս ճգնաժամային շրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը հարցականի տակ են դնում անգամ հայրենիքի գոյության իրավունքը, Հայաստանի իշխող խումբը հատուկ ջանքերով շարունակի տանել այն քաղաքականությունը, որն ուղղված է հայ ժողովրդի պառակտմանը, վախի և սարսափի մթնոլորտի տարածման միջոցով ամեն տեսակ տարակարծության լռեցմանը և բռնապետական մեթոդներով ժողովրդավարության ու մարդկային տարրական իրավունքների ոտնահարմանը։

Ժամանակն է, որ այս գռեհիկ և ազգակործան կազմակերպված գրոհը արժանանա համահայկական աներկբա խիստ դատապարտման»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...