Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում․ Արմեն Պետրոսյան

23 Հունիսի, 2025

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում
Ինչպես նախորդիվ կանխատեսվում էր, տարածաշրջանային պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում։
ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված կործանարար հարվածները, փաստացի, նշանակում են, որ Վաշինգտոնն ուղղակիորեն ներքաշվել է Թեհրանի դեմ մղվող պատերազմում։
Հակամարտության ծավալման հետագա սցենարները մեծապես պայմանավորված են նաև Իրանի հաշվարկներից, արձագանքից։
Ըստ այդմ՝ կարելի է կանխատեսել զարգացումների մի քանի տարբերակներ.
1.Վատթարագույնը՝ Իրանը որոշում է պատասխանել ԱՄՆ-ին՝ տարածաշրջանի մի քանի երկրներում ամերիկյան ռազմաբազաների թիրախավորմամբ, որը ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ պատերազմի ամենաիրատեսական սցենարն է։
2.Իրանը «դեմքը փրկելու» և ամերիկյան ուղղությամբ հակամարտությունը չընդլայնելու նպատակով մի քանի խորհրդանշական հարվածներ է հասցնում տարածաշրջանի ջրային տարածքներում տեղակայված ամներիկյան ռազմածովային ուժերին, որտեղից, մեծ հավանականությամբ, իրականացվել է ամերիկյան գրոհը։ Այս սցենարի փոխադարձ ըմբռնումը բավականաչափ մեծ ներուժ ունի կանխելու հակամարտության աճը՝ հաշվի առնեով այն հանգամանքը, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների առանցքային հիմնավորումն իրանական «միջուկային սպառնալիքի» վերացումն է, և չկան այլ նպատակներ։
3. Այնուամենայնիվ, անկախ իրանական պատասխանի թիրախից և մասշտաբից, Իսրայելին հաջողվում է ապահովել ԱՄՆ-ի մասնակցությունը՝ Թել Ավիվի «պլան-մաքսիմումի»՝ Իրանում իշխող վարչակարգի տապալման գործողությունը։ Հաշվի առնելով Սպիտակ տանը պաշտոնավարող վարչակազմի առանձնահատկությունները՝ մեծ է հավանականությունը, որ Նեթանյահուի կառավարությունը կարող է հաջողել այս հարցում ևս։ Այս տարբերակը, իհարկե, ենթադրում է որոշակի տևողությամբ հյուծիչ պատերազմ՝ դարձյալ
Իրանի հարևանությամբ համակամարտության ընդլայնման հավանականությամբ։
Ամեն դեպքում Հայաստանի հարևանությամբ ընթացող պատերազմն աստիճանաբար ավելի ու ավելի վտանգավոր է դառնում՝ անխափան կերպով պահպանելով նախորդիվ նշված բոլոր մարտահրավերները։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...