Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ. Իշխանյան

21 Հունիսի, 2025

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է.

«Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ:

Այսպես էին վարվում կոմունիստական Լեհաստանում

Լեհ ժողովրդի ցավն ու հիշողությունը արհամարհելով՝ զոռով բարեկամություն էին պարտադրում Արևելյան Գերմանիայի հետ, որը նացիստական անցյալից կոմունիստական ռեժիմի էր անցել

Նույնն է անում, ինչ այսօր անում է ՔՊ-ն․

Գերմանիայի ու Լեհաստանի բարեկամության թեժ պրոպագանդա էին անում։

Արգելում էին հիշեցնել նացիստների կատարած ոճիրները։

Հետապնդում, ճնշում, մարգինալացնում, աշխատանքից հանում էին նրանց, ովքեր դեմ էին կեղծ բարեկամությանը։

«Հակապետական», «ազգայնական» պիտակներ էին կպցնում նրանց, ով դեմ էր իր ցավի վրայից թռնելուն:

Եկեղեցականներին, որոնք պաշտպանում էին ժողովրդի հիշողությունը, վարկաբեկում էին, ձերբակալում։

Օրինակ՝ Կարդինալ Վիշինսկիին։

Իսկ իրական բարեկամությունը սկսվեց միայն այն ժամանակ, երբ Գերմանիան ընդունեց իր մեղքը ու ապաշխարեց։

Շրջադարձը եղավ 1970-ին, երբ Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը ծնկի իջավ Վարշավայի գետտոյի ապստամբության հուշարձանի առաջ։

Այդ բարեկամությունը հաջողվեց, երբ տապալվեց կեղծավորության ու բռնաճնշումների ռեժիմը։

Հիմա նույնն է Հայաստանում։

Փաշինյանը ուզում է առանց հայերի բարեկամություն պարտադրել։ Թքել է մեր հիշողության ու ցավի վրա։

5000 սպանված, 150 հազար անտուն մնացած՝ այդ «բարեկամության» համար։

Ձերբակալում է նրանց, ովքեր չեն ընդունում կեղծ մերձեցումը։

Հայհոյում է եկեղեցականներին, փորձում նվաճել կաթողիկոսարանը՝ շինծու մերձեցման համար

Մամուլը, հեռուստաստեսությունը, ռադիոն, ռեժիմի կամակատարները սութի բարեկամություն են պրոպագանդում, երբ իմ ու քո հոգին խռով է:

Ու հանուն ինչի՞։

Լեհերի ու գերմանացիների բարեկամության նպատակը աշխատավորական միասնությունն էր՝ հանուն սոցիալիզմի։

Փաշինյանը մեր հույզերը տակնուվրա է անում հանուն Խաչատուր Սուքիասյանի դրամապանակի մեծացման:

Մոռացեք ձեր տանջված պապերին ու երեկ զոհված ջահել զինվորներին, որ Սուքիասյանը ավելի ու ավելի հարստանա»։

Նմանատիպ նյութեր

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...