Ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է. Մհեր Գրիգորյան

20 Հունիսի, 2025

Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի, համագործակցության շրջանակում արձանագրվող թվերը վկայում են, որ մենք ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն ունենք այս ոլորտում, իսկ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում հարաբերությունների զարգացումը: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Իհարկե, կան նաև շատ խնդիրներ, շուկան իր ծավալներով մեծ է և մեզանից հավելյալ ջանքեր են պահանջվում սինխրոնիզացվելու համար: Վստահ եմ, որ հայաստանցի արտադրողները կարող են ապահովել մրցունակ և, այդ թվում, ռուսաստանցի սպառողների կողմից պահանջարկ վայելող արտադրանք: Բայց պիտի ավելի շատ մտածենք լոգիստիկայի և կոնսոլիդացման մասին», — ասել է Գրիգորյանը:

Խոսելով ներուժի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ երկրների միջև առևտրային ներուժն և ծավալները մեծացնելու ցանկությունն անսահման է:

Նրա խոսքով՝ որակյալ արտադրանքը ստեղծվում է փոքր և միջին ընկերությունների կողմից, որոնք աջակցության կարիք ունեն իրենց արտադրանքը համաշխարհային շուկաներ արտահանելու համար։

Նմանատիպ նյութեր

«Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

«Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի նկարած քարտեզը. 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն Ալիևին հարց էր ուղղել․ «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը...

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում...

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։ Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։...

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման...