Հուդան ինքնասպան եղավ, բայց իր ոգին ցայսօր շարունակում է թափառել ու հանգրվանել անզգամների և ուրացողների սրտերում. Տեր Վաչագան

19 Հունիսի, 2025

Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հայտարարությունը․

«Մեր ժողովուրդն այսօր ապրում է դժվարին ու վտանգներով լեցուն օրեր։ Բայց ուրախ լինենք, որովհետև այլևս բաց են մեր աչքերը։ Իսկապե՛ս, երբեք ՀՀ իշխող ներկա քաղաքական ուժն ու իր «անզուգական» առաջնորդն այսքան «անկեղծ» չեն եղել հանրության հետ, որքան այսօր։ Որքա՜ն «ազնվորեն» են նրանք բացահայտում իրենց իրական էությունը, որքա՜ն լավ է ժողովուրդն այլևս տեսնում օդի մեջ սփռված ճղճիմ իրականությունը։ Որքա՜ն մեծ նվեր է Աստված մատուցում մեր ժողովրդին՝ ճշմարտության դեմ վերջապես բացելով մեր աչքերը։

Հետաքրքիր է, որ երբ սատանան Հուդային վերջնականապես իրենով արեց, դավաճանը հիվանդագին ոգևորության մեջ կատարեց մարդկության պատմության մեծագույն սրբապղծությունը, իսկ երբ հասկացավ իրականությունը… կախվեց։ Հուդան ինքնասպան եղավ, բայց իր ոգին ցայսօր շարունակում է թափառել ու հանգրվանել անզգամների և ուրացողների սրտերում, օգնում աճուրդի հանել անվաճառելին, պատերազմի արյան մեջ խեղդել 1000, 2000 կամ 5000 (որքան ուզեք) անմեղ մարդու, տնազրկել ու չքավորություն մատնել տասնյակ հազարավորների։

Բայց հավատացե՛ք, նրանք պարզորոշ զգում են, որ այլևս հատել են անհատելին…

Ուշադի՛ր կարդացեք, թե ի՛նչ է ասում Աստված այդօրինակ մոլորյալների մասին.

«Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են» (Երեմիա 6։15)։

ԻՍԿ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԵՐԸ ՄԻՇՏ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ»։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...