Իմ մտերիմ ընկերը հիմա հալածվում է սրիկա, ծախու, ոչնչություն իշխանության կողմից․ Վլադիմիր Սոլովյով

18 Հունիսի, 2025

Ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովն իր «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Սամվել Կարապետյանին:

«Իմ մտերիմ ընկերը հիմա հալածվում է սրիկա, ծախու, ոչնչություն իշխանության կողմից, որը դավաճանել է Հայաստանի պատմությունը, որը հանձնել է Արցախը, որը դավաճանել է այն բոլոր սրբությունները, ինչ եղել է հայոց պատմության մեջ: Ինչո՞ւ է այդ թուրքոլ ոչնչությունը պատերազմ է սկսել Սամվել Կարապետյանի դեմ, որովհետև վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու:

Հայե’ր, հիշեք դուք ովքեր եք, հզոր երկիր` քրիստոնեական հզոր ավանդույթով, ձեզնից խլում են վերջին սյունը, ինչի վրա հենված է ձեր ազգը: Դուք թուրքոլին թույլ եք տալիս իր ոտքերը սրբել ձեր սրբության վրա: Մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին, իսկ դո՞ւ, հայ ազգ, դեռ ինչ-որ մասնակցություն ունե՞ս քո երկրի կյանքին, թե շուտով արժանանալու ես այն ճակատագրին, ինչ Արցախի ժողովուրդը»,- զայրացած հայտարարել է Սոլովյովը:

Նշենք, որ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված արտահայտությունները հանվել են եթերի պահպանված տեսանյութից։

Առաջարկում ենք դիտել երկու տեսանյութերը։

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48...

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի...