Այս ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. հայտարարություն

17 Հունիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ։

«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։

Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։

Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»,–ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Այսօր Հայաստանում ձևավորվել է նեոթուրքական «փաշիզմ»․ Արման Աբովյան 

«Արմեն Գրիգորյանը՝ Միխալիչը, իմ ընկերը։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արմենի հետ, բոլորիս աչքի առաջ էր։ Արդեն այն ժամանակ մենք խոսում էինք, որ երկրում հաստատվում է ավտորիտար կառավարման համակարգ։ Բայց նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք նկատի...

Իշխանությունը պահելու Փաշինյանի միակ հույսն արտաքին հենարաններն են. դրսից պահում են՝  դիմացը ակնկալելով մեծ զիջումներ. Թևանյան

Իշխանությունը պահելու Փաշինյանի միակ հույսն արտաքին հենարաններն են. դրսից պահում են՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը  ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Ամբողջատիրական (տոտալիտար)պետությունն առանց գաղափարախոսության՝ «իզմի», չի լինում։ Այդ գաղափարախոսությունը (իրատեսական, ուտոպիստական, ցնդաբանական և...

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ...

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: ««Ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական»։ Ասենք՝ դուք...

Ցավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ Գագիկ Ծառուկյան

Ցավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ Գագիկ Ծառուկյան

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Գրված է «Երևան Կենտրոն»  ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։...