Ռազբիրատի մասնագետները. մանրամասներ․ «Հրապարակ»

17 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նախօրեին անսպասելիորեն ձերբակալված, ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից, Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։

Նրանց միջեւ կոնֆլիկտը ծագել է, երբ թաղապետը հանձնարարել է քանդել համայնքում մի շինություն, Մակարյանն ասել է, որ սեփականատերն իր հարեւանն է, ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատող զբաղվի` ինքը վատամարդ դուրս չգա։ Թաղապետն առարկել է, եւ Մակարյանը դիմում է գրել։ Դրանից հետո թաղապետն էլ իր հերթին է սկսել սաբոտաժ անել Մակարյանի նախաձեռնած կուսակցական հավաքները, իսկ ծեծկռտուքի առիթը դարձել է այն, որ ՔՊ տարածքայինի ղեկավարը Ռ․ Մկրտչյանի հասցեին նրա մտերիմներից մեկի մոտ հայհոյախառն արտահայտություններ է արել, թաղապետը մտերիմին հորդորել է Մակարյանին իր տուն հրավիրել՝  կուսակցական հարցեր քննարկելու պատրվակով, որտեղ էլ խմբով ծեծել են նրան։

Ծեծկռտուքից հետո մի քանի օր Մակարյանի տան մոտ ոստիկաններ են հերթապահել, քանի որ Մկրտչյանը սպառնացել է, որ դրանով չի վերջանալու: Ապա այս «կինոն» քննարկվել է կուսակցական նիստում, եւ լուրը հասել է Փաշինյանին, որի հրահանգով էլ թաղապետը կալանավորվել է։

Ի դեպ, ասում են՝ Մկրտչյանի քաղաքական հովանավորն Արայիկ Հարությունյանն է, որը նույնպես Շենգավիթից է։ Նկատենք, որ չնայած ծեծկռտուքը խմբակային է եղել, սակայն միայն թաղապետն է կալանավորված։ Իսկ ուղիղ եթերում ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած նախկին թաղապետը մինչ օրս անպատիժ է: Հավելենք, որ Շենգավիթի թաղապետին կասկածել են նաեւ ինֆորմացիայի արտահոսք անելու մեջ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...

Այս կալանքը ոչ թե իրավական, այլ վրեժխնդրության հարց է․ Քրիստինե Վարդանյան

  «Արդեն մեկ ամիս է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ անգամ ապօրինի կալանավորված է։ Այս ասուլիսները նրա համար են, որ գործի զարգացումների մասին տեղեկացնենք և ներկայացնենք այն հիմքերը, որոնք ցույց են տալիս, որ այս կալանքը կապ...

Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան

Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Մասյացոտնի թեմի երիտասարդները ուխտագնացության են մեկնել դեպի Շիրակի թեմ՝ օրը սկսելով հայրենիքի համար աղոթքով և հոգևոր խորհրդածությամբ։ Ճանապարհի յուրաքանչյուր հանգրվան դարձել է հոգևոր զրույցի, հիշողության և ազգային...