«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ Շենգավիթում վատ հոտով, պղտոր ջրի վերաբերյալ

13 Հունիսի, 2025

Yerevan.Today-ը այսօր՝ հունիսի 13-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նկարահանել է Նորայր Կարգանյան փողոցի բնակիչների դժգոհությունները խմելու ջրի որակի վերաբերյալ։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել՝ նշելով․

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումն իրականացվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար:

2017թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» Ընկերությունը, ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել տվյալ և հարակից տարածքների ջրամատակարարումը և սկսել է այստեղ իրականացնել ջրամատակարարում  Գառնու, Արզականի աղբյուրներից, որոնք իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում են խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից:

Ամռան ամիսներին, շոգ եղանակի հետ կապված, ջրապահանջի ծավալների աճով պայմանավորված մեծանում է ջրասպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը ուղղակիորեն չի բավականացնում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար, ուստի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից:

Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներն:

Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը: Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջրերից:

‹‹Վեոլիա Ջուր›› ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար։

 

Նմանատիպ նյութեր

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը: «Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը...

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ...

Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ կտան Ալիևի նման բռնապետի վերածվել․ Խուդոյան

«Ինչպես ցանկացած ավտորիտար պետությունում քաղաքական հետապնդումների դեպքում, նախ և առաջ պետք է դրա մասին շատ խոսել, պետք է օգտագործել իրավական գործընթացները երկրի ներսում և դրսում և, որ ամենակարևորն է, ինչը որ գործում է ավտորիտար...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են...

ԵԽԽՎ զեկույցն անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով․ Լևոն Քոչարյան

  «ԵԽԽՎ զեկույցը, կարծում եմ, մի քիչ անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով՝ այսպես շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ մյուս մասով, հատկապես արևմտյան երկրների միջամտության դրսևորումներին, դեպքերին շատ հպանցիկ է անցնում։...