Գալիս է դեղին գույնի ջուր ու ահավոր հոտով․ քաղաքացի 

13 Հունիսի, 2025

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքում են ջրի որակից։ բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երկար ժամանակ է որ ունեն ջրի խնդիրը.

«Ամեն տարի չգիտեմ ինչ-որ պատճառաբանություններ են բերում, ասում են՝ ջուրը պակաս է, ձեզ արտեզյան ջուր ենք տալիս, քանի որ ջուր չկա։ Մենք ամեն օր ստիպված գնում ենք, ուրիշ տեղից ջուր ենք բերում։

Մենք ջուր չունենք ընդհանրապես, օրվա մեջ 1-2 ժամ են տալիս, այն էլ շատ թույլ, պիտի նասոս միացնենք, որ ջուր լինի։ Բացի այդ, գալիս է դեղին գույնի ջուր ու ահավոր հոտով, որ ով էլ խմում է, հիվանդանում է։ Երեխաներ կան, որ փորլուծություն, սրտխառնոց ունեն։

Մենք մեծ ենք, հասկանում ենք, որ այդ ջուրը օգտագործման ենթակա չի, իսկ փոքր երեխային ամեն վայրկյան չես կարող հսկել, որ ինքը ծորակի ջրից չօգտվի։ Արդեն 6-7 տարի է, այս վիճակն է, ու ոչ մեկ ոչ մի հարցի լուծում չի տալիս»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ

Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի...

Կոռուպցիան՝ էդ պոզով-պոչով կենդանին նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերը․ Մեսրոպ Մանուկյան

  «Հիմա ասեմ, թե ինչ է կոռուպցիան ուղիղ առարկայական՝ ինչպես է արտահայտվում այդ պոզով-պոչով կենդանին, որը նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերն ու դուրս չի գալիս։ Օրինակը շատ առարկայական բերեմ. Երևան քաղաքը մրցույթ է հայտարարում...

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026...

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան

Կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի»,- նշել է...

Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ

Լոռու մարզում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ

Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակավայրերից մեկում 20-ամյա Հովսեփ Ա․-ն ավտոմեքենան վարելու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա Մետաքսյա Հ․-ի հետ։ Shamshyan.com-ի տողոկություններով՝ վիճաբանության...