ԱԺ նստաշրջանը թեժ կլինի. «Ժողովուրդ»

13 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 17-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանը թեժ է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են նստաշրջանի վերջին նիստին, որի օրակարգը շատ խիտ է լինելու: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որն առաջինը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ապա՝ Կառավարության մյուս անդամները. այնուհետեւ վարչապետը պետք է խոսի եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանը պատրաստվում է Կաթողիկոսի զավակ ունենալու հարցը բարձրաձայնել նաեւ ԱԺ ամբիոնից: Այս ամենից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայացնի իր միջնորդությունը՝ երկու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին տեղեկացրել էինք, որ գլխավոր դատախազն ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն էր տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Երկուսն էլ մեղադրվում են Սեւանա լճի ափին առանձնատուն կառուցելու համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...