Եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունները ազգադավ փորձ են՝ հարվածելու ժողովրդի հոգևոր աշխարհընկալմանը․ հայտարարություն

11 Հունիսի, 2025

Թեհրանի և Սպահանի թեմերը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«2018 թւականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն ընդգծւած թշնամական վերաբերմունք են դրսեւորում հայ ժողովուրդի էութեան եւ ինքնութեան առանցքը կազմող բոլոր յենասիւնների, այդ թւում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, որը հարիւրամեակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապաւէնն ու պահապանը պատմութեան յորձանուտներում։

Հայոց եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների գործողութիւններն ու յայտարարութիւնները, որոնք հատել են բարոյականութեան բոլոր հնարաւոր ու անհնար սահմանները ոչ այլ ինչ են, քան ազգադաւ փորձ՝ հարւածելու հայ ժողովրդի հոգեւոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետեւանքներով։

Խստօրէն դատապարտելով այս եղկելի յայտարարութիւնները, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցու միւս բոլոր սպասաւորներին։

Թող, որ ամենակարող Տէրը պահպանի ու պաշտպանի մեր Եկեղեցուն երեւելի եւ աներեւոյթ բոլոր չարքերից ու փորձութիւններից։

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»։

Նմանատիպ նյութեր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:50-ի սահմաններում Ֆուչիկ – Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։ Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար. Տասնամյակների ժխտողականությունից և խուսանավումներից հետո՝ Իսրայելի կառավարությունը...

Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին

Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Խ․Ա․-ն և Վ․Գ․-ն, տեղեկանալով ՍՊ ընկերության կողմից ԻԻՀ-ից...

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների։ «ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ...