Խորհրդարանականները թեկնածուի փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»

11 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, եւ նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին․ մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրվեր, ապա եռօրյա ժամկետում խորհրդարանի նիստ հրավիրվեր, եւ նախագահ ընտրեին:

Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավելի է՝ արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե՛ Սահմանադրությունը, թե՛ խնդրո առարկային վերաբերող օրենսդրությունը եւ եզրակացրել, որ, համաձայն գործող իրավակարգավորումների, յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում` այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարանն ընտրություն չի կատարել:

Հետեւաբար, խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են: Նրանք, ճիշտ է` Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց «կոտրելու» են ոչ միայն իր, այլեւ ողջ արցախցիների ուսերին։ Հիշեցնենք, որ իշխանական սպառնալիքները տեղ հասցնողն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...