Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան

10 Հունիսի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Օրեցօր գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի։

Հատելով բոլոր սահմանները՝ հերթական շինծու մեղադրանքներով այս անգամ էլ թիրախավորել են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։

Գործընկերոջս ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է եղել պետական ինստիտուտների, գործադիր և օրենսդիր մարմինների կայացմանն ու զարգացմանը։

Արծվիկ Մինասյանը մեր ամենից հմուտ պետական գործիչներից է։ Եղել է բնապահպանության նախարար, աշխատել ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում, ունի պատգամավորական ահռելի փորձառություն։ Իր տեսակով մտավորական է, գիտնական, տնտեսագիտության թեկնածու, բազմաթիվ հոդվածների հեղինակ։

Կոշտ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը՝ մշտապես առաջարկել է լուծումներ, հանդես եկել առաջարկներով։

Արծվիկ Մինասյանն արմատներով և տեսակով իսկական սասունցի է, պատվախնդիր և հայրենասեր անձնավորություն։

Սպասելի է, որ վարչախմբի համար անհանդուրժելի պիտի լինեն նման պետական մտածողությամբ գործիչները։

Սա չի՛ ներվելու, մնալու է իշխանությունների կոկորդին։

Հ․ Գ․ Իմանալով տեսակդ՝ համոզված եմ, որ այս դժվար փուլն էլ պատվով կհաղթահարես, ընկե՛րս»։

Նմանատիպ նյութեր

Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա

Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Ժամը 2:40-ից սկսած Սոբյանինը հայտնել է որոշակի թվով անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: Առավոտյան նա հայտարարել է, որ ներգրավված է եղել...

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Կատարի բնական գազ տեղափոխող լցանավը

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Կատարի բնական գազ տեղափոխող լցանավը

Կատարի սեփականություն հանդիսացող «Ալ Ռեքայաթ» լցանավը, որը բնական գազ էր տեղափոխում, հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցից դուրս գալիս։ Bloomberg-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ Օմանի Լիմայից մոտավորապես 15 կիլոմետր արևելք։...

10.000-ից ավելի աշխատակիցներ դարձել են գործազուրկ․ Իվետա Տոնոյան

  «Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունը թերևս կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև այն տևեց շուրջ 13 ժամ։ Դրանից հետո արդեն Քննչական կոմիտեում հարցաքննության գործընթացն...

Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Բադալյան

Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը, հիմա էլ ցուցադրելով հայկական ծիրանից իբր թե իր պատրաստած մուրաբաները և հայտարարելով, թե ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների...