Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում. Վահե Դավթյան

9 Հունիսի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Հունիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց ավիացիոն «սև ցուցակի» թարմացված տարբերակը՝ վերահաստատելով հայկական ավիափոխադրողների թռիչքների արգելքը ԵՄ օդային տարածք:

Այսպիսով, 2020 թ.֊ից ի վեր Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի և ՛՛երրորդ աշխարհի՛՛ մի շարք այլ պետությունների հետ միասին։

Այս իրավիճակը ցույց է տալիս եվրաինտեգրման վերաբերյալ Երևանի պաշտոնական հռետորաբանության և պետական ​​կառավարման իրական ցուցանիշների միջև հսկայական ինստիտուցիոնալ տարբերությունը:

ԵՄ ձևակերպումը շատ կոնկրետ է. ՛՛թռիչքների անվտանգության անբավարար վերահսկողություն՛՛:

Հայկական ավիացիայի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին մնում է ԵՄ նորմերի հետ իրական ներդաշնակեցման կարևորագույն ինդիկատոր:

Այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը եվրաինտեգրումը հայտարարում է որպես քաղաքակրթական ընտրություն, Բրյուսելից եկող նման ազդանշանները պետք է ընկալվեն ոչ թե որպես տեխնիկական դիտողություն, այլ որպես համակարգային նախազգուշացում»:

Նմանատիպ նյութեր

«Զովք» սուպերմարկետում 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել

«Զովք» սուպերմարկետում 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել

Օգոստոսի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1...

Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Իրանի դեմ ուղղված «կործանարար» տնտեսական գործողությունը Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգներում առկա ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Այսպես...

Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Հայտնի են դարձել օգոստոսի 19–ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի ենթարկված զինվորների անունները, գրում է ArmLur.am–ը։ Վիրավորներն են 2007 թվականին ծնված  ժ.Հ-ն, 2007...

Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի

Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ գրում է․ Ադրբեջանական իշխանությունները ռազմական վարժարանի են վերածել բռնազավթված Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին, ինչը մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մի շարք միջազգային...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։...