Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում անընդունելի են համարում ՀՀ գործող իշխանությունների վարքը

9 Հունիսի, 2025

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա Վերլուծական Հարթակի» հերթական նիստն է տեղի ունեցել, այն նախագահել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։

Ինչպես հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը սպառնացող վտանգները, կարևորվել է Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Նիստին մեծ մտահոգությամբ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործող իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավին, որը, ի թիվ այլնի, ներհասարակական լարվածություն է առաջացնում։ Հայաստանի իշխանությունների վարքն ու գործելաոճը դատապարտվել են։

Կաթողիկոսության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշված է․

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց նիստը կայացաւ Ուրբաթ, 6 Յունիս 2025-ի երեկոյեան ժամը 06:00-ին (Պէյրութի ժամ)։

Ժողովը նախ լսեց զեկուցում Պեռնի մէջ Արցախի հոգեւոր մշակութային ժառանգութեան պահպանման նուիրուած համագումարին մասին։ Խօսուեցաւ Զուիցերիոյ մէջ Արցախի իրաւունքներու պաշտպանութեան համար առնուած տարբեր նախաձեռնութիւններու մասին․ յատկապէս ընդգծուեցաւ խորհրդարանական յանձնախումբի կազմութիւնը, որ երկխօսութեան կոչ կ՚ուղղէ Արցախի ու Ազրպէյճանի ներկայացուցիչներուն։ Այս շրջածիրին մէջ վերահաստատուեցաւ Արցախի պետական հաստատութիւններու գործունէութիւնը շարունակելու իրաւական նշանակութեան կարեւորութիւնը։

Ժողովի քննարկման յաջորդ օրակարգի կէտը կը վերաբերէր Վեհափառ Հայրապետին Յունաստան տուած հովուապետական-պաշտօնական այցելութեան եւ այդ առիթով Յունաստանի վարչապետին ու պաշտպանութեան նախարարին հետ կայացած հանդիպումներուն, որոնք առիթ եղած են արծարծելու տարածաշրջանին մէջ Թուրքիոյ դերակատարութեան մասին։ Վարչապետը եւ նախարարը յատուկ շեշտով անդրադարձած են տարբեր ուղղութիւններով Թուրքիոյ ներկայացուցած վտանգներուն մասին։

Ժողովականները խոր մտահոգութիւն արձանագրեցին Հայաստանի մէջ բարձրաստիճան եկեղեցականներու նկատմամբ պետութեան իշխանութիւններու ներկայացուցիչներուն հրապարակած հարցերուն պատճառով ստեղծուած մթնոլորտին մասին։ Անընդունելի նկատուեցաւ հարցերու այս ձեւով բարձրացումն ու արծարծումը, որոնք չեն առաջնորդեր լուծումներու, այլ կը ստեղծեն ներհասարակական լարուածութիւն։

Կիլիկիա Վերլուծական Հարթակը նաեւ արձանագրեց, որ հրատարակուած է Հարթակի նախաձեռնութեամբ նախորդ տարի կազմակերպուած գիտաժողովի հաւաքածոն, որ կը վերաբերի Ազրպէյճանի կողմէ գործադրուած Արցախի ցեղասպանութեան։ Մասնագիտական նիւթերը ուղեցոյց են Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան ի խնդիր իրաւաքաղաքական աշխատանքներուն համար»։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...