Թրամփի հետ կոնֆլիկտը Մասկին 34 միլիարդ դոլար է արժեցել. Bloomberg

6 Հունիսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտությունն ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին մեկ օրում 34 միլիարդ դոլար է արժեցել։ Այս մասին են վկայում Bloomberg Billionaire Index-ի թարմացված տվյալները։

Գործարարը շարունակում է զբաղեցնել առաջին տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, սակայն նրա կարողությունը նվազել է 33.9 միլիարդ դոլարով և հասել 334.5 միլիարդ դոլարի։ Նախորդ օրը այս թիվը կազմել է 368.4 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի սկզբից ձեռնարկատերը կորցրել է 97.9 միլիարդ դոլար։

Հունիսի 5-ին Մասկը և Թրամփը փոխանակվել են մի շարք կոշտ մեկնաբանություններով։ Գործարարը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ ընտրություններում, հավանություն է տվել Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել է նախագահի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը և կանխատեսել է ամերիկյան տնտեսության անկում 2025 թվականի երկրորդ կեսին։ Թրամփն, իր հերթին, ասել է, որ Մասկը դադարել է արդյունավետորեն կատարել իր պարտականությունները, երբ վերահսկում էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը և խելագարվել է։ Պետության ղեկավարը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների հետ կնքված պետական ​​պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։

 

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ...

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի...